Մոսկվան և Բաքուն տենդագին փորձում են խափանել ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք հանդիպումը, որտեղ հայտարարվել էր Բլինքեն-ֆոն դեր Լեյեն-Փաշինյան բանակցությունների մասին։
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և հիշեցրել, որ «Բաքուն բազմիցս դժգոհություն է հայտնել Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման կապակցությամբ»։
Նախաձեռնությունները, ինչպիսիք են Բլինկեն-Փաշինյան-ֆոն դեր Լեյեն հանդիպումը, կարող են նոր սադրանքներ առաջացնել Հայաստանում, որտեղ «ռեւանշիստական տրամադրություններ են գերիշխում», – ասել է նրա Բաքվի գործընկեր Բայրամովը ՌԴ ԱԳՆ հատուկ դեսպան Պավել Կնյազևի հետ հանդիպմանը։
Նա սպառնացել է, որ «տարածաշրջանից հեռու երկրների փորձերը և տարածաշրջանում իրենց միակողմանի դիրքորոշումը նախագծելը կդանդաղեցնի խաղաղ գործընթացի առաջընթացը»։
Իր հերթին Ալիևի օգնական Հաջիևն ասել է, որ խաղաղությունն ավելի մոտ է, քան երբևէ՝ կարծես համոզելով Հայաստանին քայլեր ձեռնարկել «խաղաղության գործընթացում» մինչև ապրիլի 5-ը։ Բաքուն հետաձգել է Արցախի գերեվարված ղեկավարների հետ հարցազրույցների հեռարձակումը։
Հաջիևը նշել է, որ 30 տարի շարունակ բանակցությունները տեղի են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ «Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահությամբ գործող խումբը գործնականում անարդյունավետ է ստացվել»,- նշել է նա՝ այլևս չթաքցնելով այն փաստը, որ առնվազն 2020 թվականից ի վեր Բաքուն և Մոսկվան աշխատել են տանդեմով՝ պաշտոնական Երևանի հետ միասին։ Իսկ ուրիշների թող քիթը չխոթեն։
Ռուսաստանը ԱԳՆ ղեկավարի մակարդակով հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում չեն շփվում ռուսական կողմի հետ, իսկ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել է 2023 թվականի նոյեմբերին։
Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ-ն 102-րդ ռուսական բազան և ռուս սահմանապահներին անվանել է Հայաստանի ինքնիշխանության «միակ երաշխավորները»՝ փաստորեն ճանաչելով նրանց օկուպացիոն բնույթը։
Կարծես թե Հայաստանը նույնպես ուրախ չէ ապրիլի 5-ի հանդիպումից, հասկանալով, որ կարող է չդիմանակ ճնշմանը։ Հանդիպումից երկու շաբաթ առաջ Փաշինյանը հայտարարեց Տավուշի 4 գյուղերը հանձնելու ոչ պոպուլյար որոշման մասին՝ դա աննկատ ներկայացնելով որպես Արևմուտքի պահանջ։ Նա նաև հայտարարեց, որ չի ճանաչում Արցախի կառավարությունը Հայաստանում՝ «ոգեշնչելով» արցախցիների «ռևանշիստական» բողոքի ակցիաները։ Մյուս կողմից, Նոր Նորքի ոստիկանությունում «ահաբեկչական հարձակում» որակված աննշան միջադեպից հետո այսօր խուզարկություններ են իրականացվել Ազգային ժողովրդական բևեռի խորհրդի անդամների տներում, որոնք արդեն կոշտ հայտարարություններ են արել։ Ավելի վաղ ձերբակալվել էին խորհրդարանական ընդդիմության որոշ կողմնակիցներ, ինչը, ըստ ամենայնի, պետք է «իշխանափոխություն» և անկարգություններ առաջացնեին Հայաստանում։
Բայց Երեւանում, ինչպես Բաղդադում ամեն ինչ հանգիստ է՝ ոչ տավուշցիները, ոչ արցախցիները, ոչ ԱԺԲ-ն ու խորհրդարանական ընդդիմությունը թարսի պես չեն հեղեղում փողոցները։ Բոլորը ուշադրությամբ սպասում են ապրիլի 5-ի հանդիպմանը, որպեսզի տեսնեն, թե Փաշինյանը ինչպես է շպագատ անելու, ինչը հղի է օրգանների պատռվածքով։