Ոսկեպարից հետո Փաշինյանը հանձնելու է Տիգրանաշեն-Երասխ հատվածը, Դիլիջանը եւ Գեղարքունիքի մարզի արեւելյան հատվածը

Նախորդ հրապարակման մեջ մանրամասն անդրադարձել ենք Ոսկեպարի հանձնման նպատակներին ու հետեւանքներին։ Արժե եւս մեկ անգամ անդրադառնալ այս խնդրին, նկատի առնելով, որ հայ հանրությունը հակված է իրադարձությունների «տեղայնացմանը» եւ չի ընկալում դրանց ընդգրկումն ու պատճառահետեւանքային կապերը։

Ոսկեպարը «Բերձորի միջանցքն» է, որի հանձնումը ՀՀ պետականության լուծարման գործընթացի գործնական մեկնարկն է՝ տարածքի օտարմամբ, բանակի կազմալուծմամբ, մայրուղիների եւ մյուս հաղորդակցությունների վերահսկողությունը Բաքվին հանձնելով եւ բնակչության զանգվածային տարագրմամբ։ Հայերը մի ժամանակ չէին հավատում նմանատիպ սխեմայի իրականացմանն Արցախում, շատերն էլ դա Հայաստանը փրկելու պայման էին համարում։ Ի տարբերություն հայերի, ռուս-թուրքական ոճրագործ ալյանսը Արցախը համարում է Հայաստան, հասկանում է հայկական իրավունքների ուժը եւ գործում է դրանից ելնելով։

Փոխարենը, հայ հանրությունը շարունակում է մնալ ներքին ու արտաքին թշնամական քարոզի ազդեցության տակ․ մի մասը համոզված է, որ այսպես կոչված «ադրբեջանը» հաղթող է, ուժեղ է ու պայմաններ է թելադրում, մյուս մասը համոզված է, թե այս քաղաքականությամբ ռուսներին դուրս են մղում Հայաստանից ու Կովկասից, եւ դրա գինը հայկական կողմի զիջումներն են։

Նման կաղապարների ներդրումը հայերի գիտակցության մեջ նպատակ ունի համակերպել նրան տեղի ունեցողին եւ չեզոքացնել հնարավոր նախաձեռնություններն ու դիմադրությունը։ Հայկական քաղաքական կոչվող դաշտը եւ մեդիան ամբողջովին այս ծիրում են, հատուկենտ միջոցներն ու հանրային խմբերը, որոնք դուրս են այս շրջանակից, հետեւողականորեն չեզոքացվում են։

Գանք Ոսկեպարին ու նշենք հաջորդ քայլերը, որոնք ծրագրել է Փաշինյանի կառավարությունը․ Ոսկեպարը հանձնելուց հետո Փաշինյանը «հիմնավորելու» է Տիգրանաշեն-Երասխ հատվածի հանձնումը, որով ապահովվելու է Երասխ-Երեւան-Մարգարա միջանցքը Բաքվի վերահսկողությամբ եւ մեխանիկորեն լուծվելու է ՀՀ հարավի օտարման խնդիրը։ Բաքվի ստորաբաժանումները տեղակայվելու են Դիլիջանում եւ Գեղարքունիքի մարզում՝ վերահսկողության տակ վերցնելով ՀՀ գլխավոր մայրուղիները դեպի Վրաստանի սահման։

Ծրագրի առաջնորդողը Փաշինյանն է, օպերատիվ երաշխավորը՝ ՀՀ-ում տեղակայված ռուսական ստորաբաժանումները, որոնք ապահովելու են Բաքվի զորքերի տեղաշարժը եւ անվտանգությունը ՀՀ ՆԳՆ եւ ԱԱԾ ստորաբաժանումների հետ համատեղ։

Երեւանին հարկ է անդրադառնալ առանձին հրապարակմամբ, նկատի առնելով, որ երեւանցիներն առավել դժվար են պատկերացնում ապագան։ Մինչ այդ, Փաշինյանի այցերն ու ասուլիսները լուսաբանող լրագրողները կարող են հարցնել նրան՝ «ձեր կարծիքով, ադրբեջանը կադաստրի թուղթ ունի՞»։

ԱՐԱՄ ԵԳԱՆՅԱՆ

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդը

Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:

Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10):

Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:

Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ հալածեց խավարը:

Այս օրը խորհրդանշում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան Դրախտում: Եվ ինչպես առաջին ժամանակաշրջանում Կայենը նախանձից սպանեց Աբելին, այդպես էլ հրեաները, չարը խորհելով, սպանեցին Քրիստոսին ու դարձան Կայենի անեծքի ժառանգորդները:

Ծաղկազարդի օրը՝ հրեական Զատկից հինգ օր առաջ, Քրիստոս Իր կամքով եկավ Երուսաղեմ՝ Իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ Ինքն է Աստծո Գառը, Ով կամենում է պատարագվել մեր փրկության համար: Քանզի, ըստ Օրենքի, հրեաները զատկական գառը Զատկի տոնից հինգ օր առաջ էին տուն տանում:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:

Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ս. Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները:

Հիսուս Քրիստոս մուտք գործեց Երուսաղեմ որպես Թագավոր՝ խորհրդանշորեն ցույց տալով Իր՝ Փառքի թագավոր լինելը, Ով վերացնում է անեծքը և կենդանություն պարգևում: Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, ազատելու գերիներին և տեսողություն պարգևելու կույրերին, ինչպես մարգարեացել էր Եսայի մարգարեն:

CROCUS CITY HALL-ում կորածների մեջ Լիլիթ Իսրաելյանն է

Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով կորածների մեջ է Լիլիթ Խաչիկի Իսրայելյանը: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը:

«Ուշադրություն, Իսրայելյան Լիլիթ Խաչիկի, կորել է երեկ «Կրոկուս Սիթի»-ում ահաբեկչությունից հետո… Հաղորդվում է, որ իր ամուսնուն մահացած են գտել «Կրոկուս»-ում, իսկ Լիլիթն անհետացել է:
Նրանց 1.5 տարեկան երեխան տատիկի ու պապիկի մոտ է: Խնդրում ենք կիսվել բոլորին:
Խնդրում ենք տեղեկացնել, եթե ինչ-որ մեկը տեղեկատվություն ունի», – գրել է Աբովյանը և հրապարակել երիտասարդ կնոջ լուսանկարը:

Փաշինյանը դիմադրություն թույլ չի տալու․ գյուղերը կհանձնվեն մինչ նրա երկրորդ այցը Ոսկեպար

Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 24 անձ ձերբակալվել և տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ: Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրեց ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից «Մարտական եղբայրություն» միաբանության մի շարք անդամների իրավապահները կալանավորել էին։

Վաղ առավոտյան ձերբակալվել է Մարտական Եղբայրության անդամ Ավետիս Ավետիսյանը։

«Ինչպես հասկանում ենք, այս ձերբակալությամբ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունը չի սահմանափակվի։

Մարտական Եղբայրության նկատմամբ ռեպրեսիաները և քաղաքական հետապնդումները կշարունակվեն։
Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և հայ ժողովրդի ինքնապաշտպանության բարձրացման համար պայքարի ճանապարհին զրկանքներն անխուսափելի են։

Մենք գիտակցում ենք նաև պայքարի այլընտրանքի բացակայությունը և, ըստ այդմ, պատրաստ ենք ցանկացած զարգացման։ Դուք Ձեր գործը կանեք, մենք էլ մերը։ Մենք մեր գործի հաջողության մեջ կասկածներ չունենք»,-ասվում է հաղորդագրությունում։

«ՀՀ ներկա իշխանությունը չի կարող ասել, որ ձերբակալում է իր քաղաքացիներին իր հայրենիքի մի անկյուն այցելելու համար։ Դրա համար էլ ստիպված է հորինել։ Ստիպված է լուծումներ գտնել, որպեսզի իր հանցավոր մտադրություններն ի կատար ածի և այդ ճանապարհին, ինչպես հասկանում ենք, չի կանգնի ցանկացած ստորության առաջ»։

Կորել է կապը Մարտական եղբայրության անդամ Հրանտ Տէր-Աբրահամյանի հետ, հայտնում են Մարտական եղբայրությունից:

«Ամենայն հավանականությամբ նրան նույնպես բերման են ենթարկել։ Մարտական եղբայրության համար այս ամենը կանխատեսելի էր։ Հետապնդումներով և ճնշումներով մեզ չեք կարող կանգնեցնել։
Մեր պայքարը միևնույն է հաջողելու է»,-հայտնել են կազմակերպության ֆեյսբուքյան էջում։

Նշենք, որ Մարտական եղբայրության անդամները այսօր նախատեսսել էին այցելել սահմանամերձ Ոսկեպար, որտեղ վերջին մեկ տարվա ընթացքում գործունեություն էր ծավալում՝ բարձրացնելով տեղի բնակչության ինքնապաշտպանության ունակությունները: Նրանց ոստիկանությունից հորդորել էին չգնալ անվտանգության նկատառումներից ելնելով, ինչին ի պատասխան Եղբայրության անդմաներտը առաջարկել էին փոխզիջումային լուծում, այն է գնալ Բաղանիս, որը նույնպես մերժվել էր:

«Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ Ավետիս Ավետիսյանին (2020 թ.-ի պատերազմի մասնակից, նախկին քաղբանտարկյալ) և Հենրիկ Մկրտչյանն այս պահին բերման են ենթարկում Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունք Վերին Ոսկեպարի տարածքն այցելելու համար: Այս մասին գրել է Հրանտ Տեր-Աբրահամյանը։

«Այդ տարածքում գտնվում է «Մարտական եղբայրության» և «Ազատազենի» կողմից համատեղ կառուցված կրակային պարապմունքների տարածքը, որտեղ մարզումներ էին իրականացվում տեղի համայնքների բնակիչների համար՝ համաձայն Նոյեմբերյանի համայնքապետարանի և Մարտական եղբայրության կնքած համագործակցության հուշագրի:

“Մարտի 3-ին Ավետիս Ավետիսյանն ու Հենրիկ Մկրտչյանը մուտք են գործել Վերին Ոսկեպարի տարածք, որտեղ նրանց արդեն սպասելուց են եղել ոստիկանության ներկայացուցիչները: Վերջիններս ասել են, որ տարածք մուտք գործելու իրավունք չկա: Դրանից հետո տեղ է հասել նաև Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալը, որը նույնպես պնդել է, որ տղաները պետք է լքեն տարածքը, քանի որ այդտեղ գտնվելն անօրինական է,  որից հետո երկուսին ուղեկցել են ոստիկանության բաժանմունք՝ հիմնավորելու համար ոստիկանության պահանջը:

Մեր խնդիրն ու հարցը հենց ՀՀ ղեկավարության հետ է՝ արդյո՞ք որ օրենքով կամ ինչպիսի իրավական հիմքով է ՀՀ քաղաքացիներին կամ հատկապես Մարտական եղբայրության անդամներին արգելված մուտքը Վերին Ոսկեպարի տարածք», գրել էր Հրանտ Տեր-Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Ոսկեպար եւ հարակից համայնքների ներկայացուցիչների հետ եւ հայտնել 4 գյուղ հանձնելու մասին։ Ըստ երեւույթին, այցը պայմանավորված էր նաեւ նրանով, որ մարտի 3-ին հայտնի է դարձել այդ տարածքների փակ լինելու մասին։ Այսինքն՝ այդ տարածքները արդեն պատրաստ էին հանձնման նույն սխեմայով, ինչպ 2023-ի գարնանը հանձնվեցին Տեղ գյուղի տարածքները։ 

Տավուշցիները Փաշինյանի այցից հետո հայտարարել են, որ Փաշինյանը խոստացել է կրկին գալ 7-10 օր հետո եւ լսել մարդկանց որոշումը։ Նրանք հայտարարել են, որ պատրաստ են դիմադրել։ 

Սակայն շաբաթը ուրբաթից շուտ եկավ․ մինչ Փաշինյանի երկրորդ այցը այդ տարածքները կհանձնվեն։ “Մարտական եղբայրության” անդամների ձեռբակալությունը ապացուցում է, որ Փաշինյանի կառավարությունը դիմադրություն թույլ չի տալու։   

Մարտի 23-ին երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ

Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` մարտի 23-ին երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում` ձյան տեսքով։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ,  քամու ուժգնացում` 18-20մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Երևան քաղաքում՝ մարտի 23-ին և 26-ին կեսօրից հետո դեպի երեկո, 24-ի գիշերը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ: Մարտի 27-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 24-ի ցերեկը, 26-ի և 27-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`մարտի 23-ին և 26-ին կեսօրից հետո դեպի երեկո, 24-ի գիշերը, 25-ին շրջանների զգալի մասում, 27-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Մարտի 23-ի և 26-ի երեկոյան ժամերին առանձին վայրերում սպասվում է նաև ամպրոպ։ Մարտի 24-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, մարտի 23-ի ցերեկը, 26-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն  էապես չի փոխվի։

Արցախյան պատերազմի մասին պատմող «250 կմ» ֆիլմը միջազգային կինոփառատոնում մրցանակների է արժանացել. Panorama

Նյու Յորքում կայացած SR Socially Relevant Film Festival New York կինոփառատոնում ռեժիսոր Հասմիկ Մովսիսյանի «250 կմ» ֆիլմը երկու մրցանակի է արժանացել. «լավագույն կին ռեժիսոր» անվանակարգում  մրցանակ է ստացել հենց Հասմիկ Մովսիսյանը, իսկ Ռուզան Խաչատրյանը ճանաչվել է «լավագույն դերասանուհի»։

2022 թ. նկարահանված 22-րոպեանոց ֆիլմը Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի («ВГИК») շրջանավարտ, կինոռեժիսոր Հասմիկ Մովսիսյանի դիպլոմային աշխատանքն է, այն պատմում է արցախցի մի տղայի մասին, որը Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ մեքենայով իր ընտանիքին Արցախից հասցրել էր Հայաստան՝ վարելով հենց 250 կմ։

Ռուզան Խաչատրյանը «250 կմ» ֆիլմում մարմնավում է տղայի մորը։ Սա ռեժիսոր Ռուզան Խաչատրյանի առաջին դերն էր կինոյում։ Panorama.am-ի հետ զրույցում նա պատմում է, թե ինչպես է նկարահանվել այդ ֆիլմում.

«44-օրյա պատերազմից հետո դեռևս ВГИК-ի ուսանող Հասմիկ Մովսիսյանը որոշում է, որ պետք է դիմպոլային աշխատանքը պատերազմի թեմայի մասին լինի։  Այդ ժամանակ պատահական հեռուստացույցով պատմություն է  լսում, որ արցախցի երկու տղաները՝ 11-ամյա Աշոտն ու 14-ամյա Վահեն, որոնց հայրերը եղել են մարտի դաշտում, իսկ իրենք պատերազմական վատ գոտում՝ Մարտակերտում և Քարվաճառում, ստիպված ընտանքիներն մեքենաներով տեղափոխում են Երևան։ Նրանք մեքենա են վարում ուղիղ 250 կմ՝ Արցախից Հայաստան տարածքը։

Հասմիկի վրա այդ պատմությունները շատ է ազդում և որոշում է այդ պատմությունները դարձնել ֆիլմ։ Հանդիպում է երկու ընտանիքների  հետ։ Երկու պատմությունները միացնում է իրար։  Ֆիլմում յուրաքանչյուր դրվագ իրական է, կերպարներն իրական են։ Գլխավոր դերակատարը հենց այդ երկու պատանիներից մեկն է՝ Վահեն։

Հասմիկի համար կարևոր էր, որ դերասանները լինեին Արցախից ու ֆիլմը լիներ արցախյան բարբառով։ Այդ ժամանակ ես Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն էին։ Նա կապնվում է  ինձ հետ, խնդրում է դերասանների հարցում օգնել։  Հանդիպում ենք,  զրուցում ենք  մի երկու-երեք ժամ, խորհուրդ եմ տալիս՝ որ կերպարում ում եմ տեսնում։ Հասմիկն ասում է՝ այս ամբողջ ընթացքում մտածում էի, որ տղայի մոր կերպարը հենց դու խաղաս։ Ես ասացի՝ չէ, ես չեմ խաղում, ռեժիսոր եմ, երբեք չեմ մտածել ֆիլմում խաղալու մասին։ Համոզեց։ Ես փորձեցի և դա իմ առաջին դերն է կինոյում»։

Ֆիլմն այս տարիների ընթացքում մասնակցել է տարբեր միջազգային փառատոների, արժանացել մրցանակների որպես լավագույն ֆիլմ։

«Ես շնորհակալություն եմ հայտնում Հասմիկին, որ համարձակություն ունեցավ ու անդրադարձավ այս նուրբ թեմային առանց որևէ պաթոսի ու ավելորդ էմոցիաների։ Ինձ թվում է, որ ֆիլմի հաջողությունը հենց դրանում է։ Բոլոր իրական դերակատարները՝ երեխաներն ու մեծահասակները,  2020 թվականին իրականում անցել են այդ մղջավանջի միջով։ Ոչ մի կեղծ բան չկա, բոլորս բնական վիճակներում ենք։ Իհարկե, շատ ցավալի էր բոլորիս համար»,- ասում է Ռ.Խաչատրյանը։

Նա համոզված է՝ այսօր էլ «250 կմ» ֆիլմն ասելիք ունի, ևս մեկ ճանապարհ է խոսելու այն խնդիրների մասին, որոնք այսօր աշխարհում կան հենց պատերազմների պատճառով։

Հարցին՝ երեք տարի առաջ եք խաղացել ֆիլմում, եթե հիմա նկարահանվեր՝ այլ կերպ կխաղայի՞ք, նկատի ունենալով նաև 2023 թ. սեպտեմբերյան իրադարձություններն ու արցախցիների բռնի տեղահանությունը, Ռ.Խաչատրյանը պատասխանում է. «Արցախի հայաթափումից հետո՝ մոտ հինգ ամիս առաջ, ինձ զանգեց մի պրոդյուսեր, ասաց՝ իսպանացի ռեժիսորն ուզում է ֆիլմ նկարահանել 12-ամյա Արենի մասին, ով փրկել է իր ընտանիքին՝ մեքենայով նրան Արցախից Հայաստան տեղափոխելով։ Ես աշխատել եմ թատրոնում Արենի մայրիկի հետ։ Իրենք ուզում էին, որ ես խաղայի տղայի մայրիկի դերը։ Ծիծաղում եմ ու ասում՝ այդ թեմայով արդեն ֆիլմ նկարահանվել է, ու ես խաղացել եմ հենց մոր դերը։ Այդ ծրագիրը չեղարկվեց՝ իմանալով, որ այդ պատմությամբ արդեն նկարահանվել է  ֆիլմ  և ունի փառատոնային հաջող ընթացք։

Բայց եթե չլիներ էլ «250 կմ» ֆիլմն ու ես խաղացած չլինեի այդ դերը, ես այս անգամ կհրաժարվեի,  որովհետև հիմա բավականին բարդ է այդ թեմային անդրադառնալը, այդ թեմայով ավեստի հետաքրքիր գործ ստեղծելը, քանի որ ամեն ինչ շատ թարմ է, նոր է»։

Աղբյուր` Panorama.am

Մոսկվայում ահաբեկչությանը հայերի ենթադրյալ մասնակցության մասին հայտարարությունները վրդովեցուցիչ են․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը խորը մտահոգություն է հայտնում «Դոժդ» հեռուստաալիքի վերջին հայտարարությունների առնչությամբ՝ կապված Կրոկուսի համերգասրահում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությանը հայերի ենթադրյալ մասնակցության հետ։

«Իրականությանը չհամապատասխանող և Ռուսաստանում հակահայկական տրամադրություններ հրահրելուն ուղղված նման տեղեկատվության նպատակային տարածումը համարում ենք վրդովեցուցիչ։

Ողբերգությունից անմիջապես հետո Հայաստանը հայտարարություններ է տարածել՝ դատապարտելով քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային հանցագործությունը։ Երևանում մեր հայրենակիցները վաղ առավոտից հարգում են բոլոր զոհվածների հիշատակը՝ ծաղիկներ դնելով Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ։

Եվս մեկ անգամ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Մեր բոլոր մտքերն ու աղոթքները Ռուսաստանի ժողովրդի հետ են։

Կոչ ենք անում չտարածել կեղծ տեղեկատվություն և կենտրոնանալ միայն պաշտոնական աղբյուրների վրա»։

Երբ պատմությունը դաս չի դառնում, վերածվում է ճակատագրի․ 1920-ի Շուշիի կոտորածը

1920 թվականի մարտի 23-26-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Շուշի քաղաքում արյան խրախճանք էր։ Երեք օրվա ընթացքում ամենադաժան ձևերով սպանվեցին տասնյակ հազարավոր հայեր։ Տարբեր թվեր են ներկայացվում, (12000 – 20000), սակայն մի բան հստակ է, որ 35 հազար հայերից հայ չմնաց Շուշիում։

Մի մասը զոհ գնաց թուրք-թաթարական յաթաղանին, մյուսը մազապուրծ լքեց քաղաքը։

Հրկիզվել, ոչնչացվել էին յոթ հազար քարաշեն տներ, տասնյակ գեղեցիկ մշակութային-լուսավորական ու վարչական շենքեր, վառվել հարուստ գրադարաններ, ուսումնական հաստատություններ ու տպարաններ և անխնա թալանվել։

Շուշիի հայկական ջարդերի մասնակից  Ադրբեջանի բանակի սպա Ալիմարդանբեկովն իր եղբորն ուղղված նամակում գրել է․ «Քո տեսած հայկական Շուշին լիովին վառված է։ Թողնվել է 5-10 տուն։ Հազարից ավելի հայեր գերի են վերցված։ Ոչնչացրել ենք բոլոր տղամարդկանց, նույնիսկ խալիֆին, բոլոր հայտնի ու հարուստ մարդկանց։ Մուսուլմանները թալանել են հայերի անթիվ ու անհաշիվ հարստությունները և այնքան են հարստացել, որ լկտիացել են»։

Քաղաքի հայկական թաղամասը  վերածվեց ուրվականի։  Մինչև կոտորածը թուրք – թաթարները մանրակրկիտ պատրաստվել էին այդ ցեղասպանական գործողություններին։ Նրանք մեկուսացրեցին Շուշի քաղաքի հայությանը, փակելով բոլոր սնուցող ճանապարհները։ Նախ փակվեց Շուշ-Ակնա ճանապարհը  և քաղաքի հայ բնակչությունը հայտնվեց տնտեսական շրջափակման մեջ, դրան հաջորդեց արցախահայության բռնի զինաթափումը։

Արդեն իսկ մարտի 22-ին Սուլթանովի հրամանով Արցախում գտնվող թուրք-թաթարական զորքերը սկսեցին խուզարկություններ իրականացնել Շուշիի հայկական թաղամասերում։ Հայությանը զինաթափելուց հետո,  արդեն հաջորդ օրը՝ մարտի 23-ին, Սուլթանովի և մի շարք թուրք սպաների ղեկավարությամբ զորքերը մտան Շուշի, և սկսվեց հայերի կոտորածը։

Անմարդկային գազանությունների ականատես Տաթևիկ Տեր–Սահակյանցը, ում աչքի առաջ գլխատել են տասնյակ պատանիների և անգամ վերհիշելուց ուշագնաց էր լինում, ասել է․ «Ես փրկվեցի ոչ նրա համար, որ ապրեմ։ Աստված ինձ փրկեց, որպեսզի  ես պատմեմ մեր բոլոր հայրենակիցներին, թե ինչեր են գործել թուրք գազանները Շուշիի հայերի նկտմամբ»։

Այդ օրերի մասին բացառիկ հուշեր են թողել մի շարք հայ և օտարազգի  մտավորականներ, այդ թվում ականավոր լեզվաբան Հրաչյա Աճառյանը։ Նա իր «Կյանքիս հուշերից» գրքում գրել է․

«…Ազգամիջյան կռիվների ժամանակ ադրբեջանցի ազգայնամոլները գիշերային հանկարծական հարձակում գործեցին հայոց վրա և կրակ տվին։ Այդ գիշերը ուժեղ քամի էր։ Քամին տարածեց հրդեհը, չոր թախթափուշերը հեշտությամբ վառվեցին, և ամբողջ քաղաքը հրո ճարակ դարձավ։…Այսպես դատարկվեց Շուշին ու մեռավ։․․․ Ղարաբաղցիք, ինչպես հայտնի է, լավ կռվողներ են եղել միշտ, և այդ օրն էլ կարող էին դիմադրել, բայց, ինչպես ասացի, հարձակումը բոլորովին հանկարծական եղավ, և հայերն էլ ոչ մի պատրաստություն չունեին»։

Իսկ Մարիետա Շահինյանը պետք է գրեր․ «Ես տեսա Շուշիի կմախքը։ Իմ առջև կանգնած էին երկու բլուրներ, տների կմախքների շարքով․․․ Չի մնացել ոչինչ, որ կյանք հիշեցնի: Առաջինը, որ ինձ ցնցեց, լռությունն էր: Այդքան սարսափելի լռություն ես չէի զգացել ոչ մի տեղ, երբե՛ք: Մարիետա Շահինյանը կարծում էր, թե տասնամյակներ անց Շուշիի ողբերգությունը պետք է դաս դառնար, բայց ավաղ։

1920 թվականին Շուշիում տեղի ունեցածը կարելի է համարել  հայերի ցեղասպանության և քաղաքի էթնիկ զտումների առաջին փուլը, որն իրականացվում էր պետական մակարդակով արհեստածին «Ադրբեջան» մուսավաթական (1918-1920 թթ.) կազմավորման, իսկ հետագայում՝ խորհրդային Ադրբեջանի վարչակարգերի ժամանակաշրջաններում (1920-1990 թթ): Ադրբեջանական այդ հակահայ ու զավթողական քաղաքականությունը շարունակվեց նաև 2020-23 թվականներին, որը հանգեցրեց Արցախի ամբողջական հայաթափմանը։

Նույն հարյուրամյա ձեռագիրը, որ իրագործվում է հայ ժողովրդի նկատմամբ և նույն սխալական հայ ժողովուրդը։ Դեպքերն այնքան թարմ են, որ նույնիսկ կարիք չկա զուգահեռներ անցկացնելու։

Մենք այդպես էլ չսովորեցինք մեր հետ կատարված ողբերգություններին իրավաքաղաքական գնահատական տալ ու ըստ այդմ պատասխանատվության կանչել հանցագործին։ Ադրբեջանն անընդհատ մարսում է իր ցեղասպան քաղքականությունը, լինի դա 1920 թվականին Շուշիում, 1988-ին Սումգայիթում, Բաքվում, Գանձակում, թե՞ 2020-23-ին Արցախի ողջ տարածքում։ Ավելին՝ նա հետևողական քայլերով մեղադրյալից վերածվում է մեղադրողի։

Ժամանակն է թոթափել զոհի բարդույթն ու կռիվ տալ նախ և առաջ իրավունքի համար։

Արմինե Հայրապետյան

Հայաստանի նկատմամբ սկսվել է «վիշապաօձի» քաղաքականությունը, որը փորձարկվել է Արցախում

Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բաց նամակ են հղել ատոմային էներգետիկայի գագաթնաժողովի համանախագահներին՝ կոչ անելով ուշադրություն դարձնել, ինչպես իրենք են սահմանել, «Հայաստանում խարխլված Մեծամորի ատոմակայանի կողմից բխող գլոբալ սպառնալիքին» և կոչ արել ԱԷԿ-ի գործունեությունը անհապաղ դադարեցնել, հաղորդում են լրատվամիջոցները։

Եթե ​​սրան ավելացնենք այն պնդումը, որ Տավուշի գյուղերի հանձնմամբ Ադրբեջանի վերահսկողության տակ կանցնի դեպի Վրաստան ճանապարհն ու գազատարը, ապա 2020 թվականից հետո Արցախի նկատմամբ արդեն իսկ փորձարկված ««վիշապաօձի» քաղաքականությունը ակնհայտ կդառնա։

Ադրբեջանական կողմը, չնայած Եռակողմ հայտարարությանը, 2022 թվականին սկսել է գրավել Արցախի գյուղերն ու ռազմավարական բարձունքները, այնուհետև հսկողության տակ վերցրել հաղորդակցությունները։ Եվ վերջում Շուշիի մերձակայքում Հայաստան տանող ճանապարհը փակեցին այսպես կոչված բնապահպանները։

Սրանք, ամենայն հավանականությամբ, նույն «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն» էին, ովքեր հիմա նամակ են գրել ատոմակայանի մասին։

Ճանապարհի փակումով սկսվեց Արցախի դանդաղ խեղդամահը։

Ռուսաստանի և համաշխարհային հանրության անմիջական մասնակցությամբ Արցախի նկատմամբ իրականացվող ««վիշապաօձի» քաղաքականությունը այժմ սկսել է կիրառվել Հայաստանի նկատմամբ. բոլոր միտումներն ակնհայտ են։

Այն փաստը, որ Հայաստանը ճանաչված երկիր է, չի կանգնեցնի խեղդամահ անողներին։ Ընդ որում, հայ քաղաքական գործիչները ամեն կերպ սատարում են այս անմտությանը։

Ալվարդ Գրիգորյան

Ահաբեկչության գործով Ռուսաստանում ձերբակալվել է 15 մարդ, զոհերի թիվը հասել է 93-ի

Ռուսաստանում 15 մարդ է ձերբակալվել։ ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է Բրյանսկի մարզում ևս 4 անձի ձերբակալության մասին։ Նրանք, ինչպես հայտնում է վարչությունը, կասկածվում են Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցելու մեջ։ Այսօր ավելի վաղ ԱԴԾ տնօրեն Անատոլի Բորտնիկովը Վլադիմիր Պուտինին զեկուցել էր, որ ահաբեկչությունից հետո ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում՝ բոլոր չորս անմիջական հեղինակները։

Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտնել է, որ Crocus City Hall-ում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 93-ի, եւ թիվը դեռ կաճի։

«Պուտինի իշխանությունը սկսվել է ահաբեկչական հարձակումներից և կավարտվի դրանցով». Շոյգուն «վերադառնում է» Ռուսաստան

Կրակոցները Մոսկվայի մարզի Կրոկուս-կենտրոնում կազմակերպել էր Կրեմլը, և կրակողների մատներից «Պուտինի հոտ է գալիս»։ Այս կարծիքը հայտնել է ռուս ընդդիմադիր հրապարակախոս Ալեքսանդր Նևզորովը YouTube-ի իր ալիքում։

«Մենք բազմիցս նկատել ենք, թե ինչպես է Կրեմլը ցանկացած անհասկանալի իրավիճակում կազմակերպում ինչ-որ ահաբեկչություն»,- նշել է փորձագետը։ «Պուտինյան վերնախավի տեսակետից ռուսական հասարակությանը վերջերս բացակայում էր համախմբող արհավիրք։ Հասկանալի է, որ շատ վարկածներ կլինեն, և Կրեմլը, ինչպես միշտ, կթաքցնի ու կքողարկի ամեն ինչ»,- եզրափակել է Նևզորովը։

Վլադիմիր Պուտինը, ով «մի քանի օր առաջ ստացել» է ձայների 87%-ը, դեռևս չի դիմել իրեն նոր «վստահած» ռուս ժողովրդին՝ թաքնվելով, ինչպես միշտ, իր բունկերում։ Նա չասաց, թե ով է պատասխանատու՝ թույլ տալով, որ տարբեր տեսություններ շրջանառվեն և չընդունելով հետաքննության միջազգային աջակցությունը, ինչպես դա արեց 1990-ականների տեռորի ժամանակ։

Այդ ժամանակ էր, որ Սերգեյ Շոյգուն հեռավոր Տիվայից եկավ եւ դարձավ «պետության փրկարար դեմքը», քանի որ Ռուսաստանում անընդհատ տեղի էին ունենում ահաբեկչական հարձակումներ, բնական և տեխնոլոգիական աղետներ: Պուտինի առաջին «ժամկետը» տեղի ունեցավ ռուս ժողովրդին «տեռորից և աղետներից» «փրկելու» ֆոնին, որոնք, ինչպես հետագայում պարզվեց, ռուսական հատուկ ծառայությունների գործն էին։ Շաքարավազի պարկերը կհաստատեն:

2012 թվականին՝ իր երկրորդ ժամկետի ընթացքում, Պուտինը Շոյգուին նշանակեց պաշտպանության նախարար՝ դրանով իսկ սկսելով Ռուսաստանի ներսում «կայունացման» և սարսափն ու աղետները արտասահման տեղափոխելու գործընթացը։ Արդյունքը եղավ Ղրիմի արշավը 2014թ., Արցախի ցեղասպանությունը 2016-2000-2023թթ., Ուկրաինայիպատերազմը 2022թ.։

Ըստ ամենայնի, Պուտինը, ով գտնվում է խաչմերուկում՝ հայտարարել նոր մոբիլիզացիա կամ վերջ տալ պատերազմին (երկուսն էլ սպառնում են նրա իշխանությանը), որոշել է նորից տեռորը վերադարձնել Ռուսաստանի ներս՝ իշխանությունը պահպանելու համար։ Եվ տրամաբանական է, եթե նա կրկին նշանակի Շոյգուին, բայց ոչ թե արտակարգ իրավիճակների նախարարի, այլ ԱԴԾ տնօրեն։ Նրա մոտ “փրկելն” ավելիլավ է ստացվում։

Երեք փաստ կա, որոնք վկայում են այն մասին, որ Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունը կարող է լինել բռնապետ Վլադիմիր Պուտինի և նրա հետախուզական ծառայությունների ձեռքի գործը։ Դրանք իր բլոգում հնչեցրել է ռուս ընդդիմադիր, սոցիոլոգ Իգոր Էյդմանը։ Նա Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչությունն անվանել է «Կաշիրկա 2»։ Խոսքը 1999 թվականին տեղի ունեցած իրադարձությունների մասին է, երբ Ռուսաստանի Դաշնությունում Վլադիմիր Պուտինի իշխանության գալուց անմիջապես հետո պայթեցվեց բնակելի բարձրահարկ շենքը Մոսկվայի Կաշիրսկոե մայրուղու վրա։

Այն ժամանակ զոհվել է 124 բնակիչ։ Պետդումայի այն ժամանակվա խոսնակ Սելեզնևը մերկացրեց ԱԴԾ-ին՝ հայտարարելով պայթյունի մասին դեպքից երեք օր առաջ։

Էյդմանը նշել է երեք փաստ, որոնք վկայում են ԱԴԾ-ի հնարավոր մասնակցության մասին Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչությանը: Առաջինը՝ ժամանակն է. ահաբեկչությունը տեղի ունեցավ Պուտինի վերընտրվելուց հետո, երբ նրա իշխանությունն այլևս վտանգված չէր։ Երկրորդ փաստը նպատակն է՝ Կրեմլը նախապատրաստում է բնակչության նոր լայնածավալ մոբիլիզացիա՝ Ուկրաինայի դեմ պատերազմի համար։ «Անհրաժեշտ էր արյունալի պատրվակ՝ այս ոչ պոպուլյար միջոցը բնակչությանը «վաճառելու» համար։ Եվ այն ստեղծվեց»,- նշեց փորձագետը։ Երրորդ փաստը ձեռագիրն է. Էյդմանը հիշեցրել է, որ Պուտինը նախկինում դիմել էր Մոսկվայի և Վոլգոդոնսկի տների պայթեցման՝ Ռուսաստանի Դաշնության բնակչությանը վախով համախմբելու և երկրորդ չեչենական պատերազմի համար մոբիլիզացնելու համար։

Պուտինը հավանաբար չի հայտնվի ևս մի քանի օր, մինչև ամեն ինչ հարթվի և հայտարարվի նոր «հակահաբեկչական գործողության» մասին՝ այս անգամ Ռուսաստանի ներսում, որը վերածվում է միջուկային կոճակով մեծ համակենտրոնացման ճամբարի։

Ո՞վ է իրականացրել հարձակումը Մոսկվայի Կրոկուս կենտրոնում. Տաջիկստանը հերքում է

Մոսկվայի Կրոկուս-կենտրոնում իրականացված ահաբեկչության զոհ է դարձել ավելի քան 60 մարդ, հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեից։ Մոսկվայի մարզի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ զոհերի թվում կան երեք երեխաներ։

Գերատեսչության տվյալներով՝ տուժել է առնվազն 125 մարդ։

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ-ը (Ռուսաստանում արգելված), գրում են Reuters-ը, France 24-ը, ինչպես նաև Al Arabiya-ն՝ վկայակոչելով Telegram-ում ահաբեկչական կազմակերպության հաղորդագրությունը։ ԱՄՆ-ի անանուն պաշտոնյաները հաստատել են ԴԱԻՇ-ի այս հայտարարությունը, գրում է The New York Times-ը։

Տաջիկստանի քաղաքացիների մասնակցությունը Կրոկուսի քաղաքապետարանում տեղի ունեցած ահաբեկչությանը չի համապատասխանում իրականությանը, հայտնել է երկրի ԱԳՆ-ն հեռագրային ալիքում։

«Մենք ընդգծում ենք, որ տաջիկական կողմը հաստատում չի ստացել Ռուսաստանի պաշտոնական իշխանություններից Տաջիկստանի քաղաքացիների մասնակցության մասին ներկայումս շրջանառվող կեղծ տեղեկատվության մասին», – նշել են գերատեսչությունը և կոչ են արել կենտրոնանալ Ռուսաստանի իշխանությունների պաշտոնական տեղեկատվության վրա։

«Baza» և «Caution, News» հեռագրային ալիքները գրել են, որ ահաբեկչության մեջ կասկածվում են Տաջիկստանի քաղաքացիներ։ Նրանց տվյալներով՝ Բրյանսկի շրջանում կալանավորվել է մեքենա, որը հետախուզվում էր հարձակման հետ կապված։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ձերբակալվածները Տաջիկստանի քաղաքացիներ են։

BBC-ն գրում է. ովքեր են ԻՊ-Խորասանը, որոնք ենթադրաբար կանգնած են Կրոկուսի վրա հարձակման հետևում։

Խումբը հայտնվել է 2015թ.։ Խորասան բառը պատմական շրջանի անուն է, որն ընդգրկում էր Աֆղանստանը և Իրանի, Պակիստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի որոշ հատվածներ:

Առանց չափազանցության սա ամենաարմատականն ու դաժանն է Աֆղանստանում գործող բոլոր ջիհադիստական ​​խմբավորումներից։

ԻՊ-Խորասանը կանգնած է աղջիկների դպրոցների, հիվանդանոցների և ծննդատների վրա հարձակումների հետևում:

Այս խմբի համար թշնամիները բոլորն են, ովքեր ընկնում են «անհավատ» հասկացության տակ։ Եվ սա ոչ միայն Արեւմուտքն է, այլեւ, օրինակ, շիա մահմեդականները։ ԻՊ-Խորասանը նաև թշնամություն ունի թալիբների հետ, որոնց նույնպես համարում է «անհավատներ» և ոչ այնքան արմատական:

Իր գագաթնակետին խումբը բաղկացած էր մոտ երեք հազար հոգուց։ Թե քանիսն են այժմ՝ հայտնի չէ։ Աշնանը ՖՍԲ-ի տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն ասել էր, որ խմբավորումը «մեծացնում է իր ներուժը և ժամանակի ընթացքում դա թույլ կտա նրան անցնել ահաբեկչական հարձակումների Աֆղանստանից դուրս»:

«Վերջին երկու տարիներին ԻՊ-Խորասանը կենտրոնացած էր Ռուսաստանի վրա։ Նրանք հաճախ քննադատում էին Վլադիմիր Պուտինին»,- NYT-ին ասել է հակաահաբեկչական վերլուծաբան Քոլին Քլարկը: «ԻՊ-ը Կրեմլին մեղադրում է մահմեդականների սպանության մեջ՝ վկայակոչելով Աֆղանստանին, Չեչնիայում և Սիրիայում Մոսկվայի միջամտությունը»։