ВВС
Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթում է Էքրեմ Իմամօղլուն, ով զբաղեցնում էր այս պաշտոնը վերջին հինգ տարիներին, ցույց են տալիս ձայների հաշվարկի տվյալները։ Իմամօղլուն ներկայացնում է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ՀԺԿ):
Գրեթե բոլոր ձայների հաշվարկից հետո Իմամօղլուն հաղթել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Մուրադ Քուրումին՝ առաջ անցնելով մոտ 10%-ով։
Ուշադրության կենտրոնում էին Ստամբուլը, որը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱԶԿ-ն հույս ունեին հաղթել ընդդիմությունից, ինչպես նաև Անկարան և Անթալիան, որոնք ղեկավարվում են ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից:
Երկրի մյուս խոշոր քաղաքներում՝ Անկարայում, Անթալիայում, Իզմիրում նույնպես հաղթում է ընդդիմությունը։
«Մեր ստացած տվյալների հիման վրա կարող եմ ասել, որ մեր քաղաքացիների հավատը մեր հանդեպ պարգևատրվել է», – Ստամբուլում ՀՀԿ կենտրոնակայանում լրագրողներին ասել է Իմամօղլուն։ «Նկարը, որը մենք հիմա տեսնում ենք, մեզ շատ է ուրախացնում»:
Երբ հայտնի դարձավ ՏԻՄ ընտրություններում իր քաղաքական ուժի պարտության մասին, Էրդողանն ասաց. «Մարտի 31-ը մեզ համար վերջը չէ, այլ շրջադարձային։ Թուրք ժողովուրդը քվեաթերթիկի միջոցով ազդանշան ուղարկեց քաղաքական գործիչներին»։
Իմամօղլուն կնոջ և երկու որդիների հետ քվեարկել է Ստամբուլում կեսօրին մոտ, իսկ հետո դուրս է եկել աջակիցներին դիմելու։
«Այսօր ինձ համար հետաքրքիր օր է»,- ասել է Էրդողանը ընտրություններից հետո՝ հավելելով, որ փորձում է ապահովել «հավասարություն՝ առանց կաուսակցական առաջնահերթության»։՛