Մարտի 29-ին Արցախից Հայաստան վերադարձած Սարգիս Գալստյանը մեղադրվում է լրտեսության մեջ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, NEWS.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
Նշենք, որ Սարգիս Գալստյանի հետ Հայաստան է տեղափոխվել նաև նրա կինը՝ Մարգարիտա Շահնազարյանը։
Հարցին՝ արդյո՞ք նրա կինը՝ Մարգարիտա Շահնազարյանը, նույնպես կալանավորվել է, Գոռ Աբրահամյանն ասաց՝ ոչ:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: