Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի` Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպումը կմեկնարկի այսօր, Երևանի ժամանակով 14:00-ին: Այս մասին տեղեկանում ենք պետքարտուղարության կայքում հրապարակված հանդիպումների ժամանակացույցից: Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով երեկ մեկնել է Բրյուսել:
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ: