«Այս պահին դժվար է գնահատական տալ, բայց ինձ մոտ տպավորություն է, որ բրյուսելյան հանդիպումը տապալվել է»,- step1.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։
Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպման արդյունքով հայտարարվել է, որ Եվրամիությունը Հայաստանին 270 մլն եվրո դրամաշնորհ կհատկացնի, իսկ ԱՄՆ-ն հայտարարել է 65 մլն դոլար աջակցության մասին։
Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ նախապես հիմքեր կային՝ մտածելու, որ այս հանդիպումն ավելի լուրջ խնդիրների լուծմանն էր ուղղված։ «Ադրբեջանի ջղաձգությունը տեսանք, դա վկայում էր, որ ինչ-որ շրջադարձային իրադարձություններ կարող էին տեղի ունենալ, բայց դրանք տեղի չունեցան։ Այն ֆինանսավորումը, որի մասին խոսում են, կարծես թե ավելի քիչ է, քան նախկինում հայտարարված ֆինանսավորման չափը։ Մի քանի տարի առաջ մի քանի միլիարդ եվրո աջակցության մասին էր խոսքը։ Եվ իմ անձնական տպավորությունն այն է, որ այդ հանդիպումը տապալված է»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: