ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ «ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Սոթքի, Վերին Շորժայի, Կութի (Գեղարքունիքի մարզ), Արավուսի (Սյունիքի մարզ), Չինարիի եւ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ», «կրակոցների գերակշիռ մասը եղել է ոչ նպատակային և անկանոն»:
«Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի նշված գործողությունները ունեցել են սադրիչ նպատակ՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից համանման հակադարձ գործողությունների ձեռնարկմանը հասնելու նպատակով, վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատվությունը «հիմնավորող» փաստեր ստանալու համար: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները, գնահատելով իրադրությունը, հետագա սրմանը նպաստող գործողություններ չեն արել, ինչից հետո իրադրությունը սահմանագծում հանդարտվել է», ասված է ՊՆ հայտարարության մեջ:
Միեւնույն ժամանակ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն Իշխանասարի ուղղությամբ ժամը 21:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում դիտարկել են նաև ադրբեջանական զինուժի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ, ասված է հայտարարության մեջ։
ՊՆ-ն պարզ նավոդկայ է տալիս եւ նշում է այն ուղղությունը, որտեղ, ըստ երեւույթին, լինելու են արդեն ոչ թե «անկանոն», այլ ռեալ գործողություններ։
Քանի որ ՊՆ-ն հայտնում է, որ քայլեր չի ձեռնարկել, երբ Հայաստանի 6 գյուղերի ուղությամբ «անկանոն» կրակ են բացել, ենթադրվում է, որ բանակը քայլեր չի ձեռնարկի՝ նաեւ թույլ չտալու համար Իշխանասարի գրավումը, Վայոց ձորի եւ Սյունիքի «անջատումը» մնացած Հայաստանից եւ Ջերմուկ-Երասխ-Մարգարա «միջանցքի բացումը»։ 2022 թ․ սեպտեմբերի փորձը ձախողվեց, քանի որ դեռ կար Արցախը։ Այս անգամ ոչինչ չի խանգարում՝ ՊՆ-ն էլ երաշխավորում է, որ “սադրանքների չի տրվելու”։
Պատահական չէ Ալիեւը որպես Բրյուսելում ապրիլի 5-ի հանդիպման սպառնալիք դիտարկել միայն այն, որ «Ադրբեջանը ուզում են մեկուսացնել»։ Ումի՞ց մեկուսացնել։ Ակնհայտ է, որ «մեկուսացումից» խուսափելու միակ ձեւը՝ Հայաստանը մեջտեղից ճեղքելն է։ ՊՆ-ն արդեն ցույց է տվել ուղությունը։ Իսկ ապրիլի 5-ին ԱՄՆ ու ԵՄ-ն հավանություն են տվել Հայաստանը խաչմերուկի վերածելուն։
Հայոց բանակը ի՞նչ քայլեր կձեռնարկի։ Մինչ օչս բանակը միայն արդարանում է նրա համար, որ դեռ գոյություն ունի։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: