Հզոր ջրհեղեղ Ղազախստանում և Սիբիրում. Օրսկում ամբարտակ է ճեղքվել, հազարավոր մարդիկ տարհանվել են

  • 13:54 06.04.2024

Ռուսաստանի Օրենբուրգի մարզի Օրսկ քաղաքում փրկարարները հազարավոր մարդկանց են տարհանել ամբարտակի ճեղքվածքի հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով։

Ըստ պաշտոնական տվյալների՝ ջրհեղեղի գոտուց երեք դի է դուրս բերվել, ջրի տակ են մնացել ավելի քան 2 հազար 400 տուն և շուրջ 3000 տնամերձ տարածքներ։

Օրսկը Օրենբուրգի մարզի մեծությամբ երկրորդ քաղաքն է, որի բնակչության թիվը շուրջ 189 հազար է:

Ջրհեղեղներ են մոլեգնում նաեւ Ղազախստանում։

Երկու օրում մեկ միլիարդ խորանարդ մետր ջուր է մտել Կոստանայ շրջանի ջրամբարներ, սկսվել է արտահոսք, որը սպառնում է հեղեղել Կոստանայը։

Արտակարգ դրությունը, ըստ տեղական իշխանությունների, հայտարարվել է բնակչությանը պատճառված վնասը փոխհատուցելու նպատակով։ Ջրհեղեղի վտանգի տակ են մնում ամբարտակի մոտ գտնվող առանձնատները, ամառանոցներն ու բիզնես օբյեկտները։

Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Կուլսարիից տարհանվել է հինգ հազար մարդ։ Նույն իրավիճակն է որոշ այլ քաղաքներում։

f