Բլինքենն ու դեր Լեյենը հայ հասարակության մեջ հուսահատության նոր ալիք են բարձրացրել

  • 16:07 06.04.2024

«Արեւմտամետ» հայկական ուժերը թաքնված իմաստներ են փնտրում ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ԵՄ-ԱՄՆ-ՀՀ հանդիպման արդյունքներում, մեկ նպատակ ունենալով՝ պահպանել Փաշինյանի իշխանությունը։ Եւ այդ առումով նրանք գոհ են հանդիպման արդյունքներից․ հատկապես պետքարտուղար Բլինքենը լիակատար աջակցություն է հայտնել Փաշինյանին, նրան «հայ ժողովրդի ընտրություն» անվանելով։

Դեռ մինչ հանդիպումը «արեւմտամետ» ուժերը ժողովներ եւ նույնիսկ խորհրդարանական լսումներ են կազմակերպել, լիակատար աջակցելով Փաշինյանի կառավարությանը եւ պարտավորվածություն չվերցնելով սեփական ուժերով իրականացնել երկրի վեստերնիզացիան։

Ապրիլի 5-ի հանդիպումից բառացիորեն մեկ օր առաջ հրապարակվել են սոցհարցումների արդյունքները, համաձայն որի Փաշինյանի վարկանիշը չի գերազանցում 8 տոկոսը։ Բայց դա չէր կարեւորը․ հարցումները ցույց են տվել Հայաստանի հասարակության դեպի Արեւմուտք ահռելի ձգտումը։ Այդ ձգտման ավելացումն ու Փաշինյանի վարկանշի անկումը պետք է հուշեր, որ Փաշինյանը չի ընկալվում որպես վեստերնիզացիայի անկողծ պրովայդեր։

Փաշինյանին սատարելը արեւմտյան հիմնական ուժերի՝ ԱՄՆ եւ ԵՄ-ի կողմից ցույց է տալիս, որ նրանց համար Հայաստանի վեստերնիզացիան նպատակ չէ։ Վտանգի տակ է հայտնվել Հայաստանի պետականության ոչնչացման ծրագիրը, որը կոնսենսուվով իրականացնում են Արեւմուտքը եւ Ռուսաստանը՝ Ալիեւի եւ Փաշինյանի միջոցով։

Այս ֆոնին Արեւմուտքի կողմից Փաշինյանին սատարելը հայ հասարակության աչքերում վարկաբեկում է արեւմտյան նպատակներն ու ստանդարտները։ Ավելին՝ Հայաստանանին քաղաքական եւ ռազմական օժանդակության բացակայությունը հիասթափության նոր ալիք է առաջացրել։

Հիմա Քաղաքացիական պայմանագիրն ու «արեւմտամետ»ուժերը փորձում են ինչ-որ դրական բան ասել այս հանդիպման մասին, որը կարելի է տապալում համարել։

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը գրել է․ «ԵՄ-ն և ԱՄՆ-ը վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանը։ Նրանք ողջունել են Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը»։

ԵՄ-ԱՄՆ-ն ստեղծեցին հակակշիռ՝ Հայաստանը կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական գործարքի դեմ, գրել է 1-in.am-ը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նույնպես կոնկրետ արդյունք չի նշել՝ հիշեցնելով, որ «մեր դեմ տարվում է հիբրիդային լայնածավալ պատերազմ հուսահատություն ներշնչելու համար։ ․․․Տարօրինակ է, բայց Հայաստանի սահմաններից դուրս մեր կարողություններին ավելի շատ են հավատում, քան երկրի ներսում»։

Արայիկ Հարությունյանը խոստովանում է, որ Հայաստանին շատ ավելի մեծ դեր են առաջարկում, անհերքելի հայկական իրավունքները շատ ավելի լուրջ են ընդունվում աշխարհում, սակայն իր շեֆին ամեն անգամ հաջողվում է չեզոքացնել “հայերի կարողությունների հանդեպ հավատքը”։ Ապրիլի 5-ի հանդիպման հայտարարության մեջ չհնչած առաջարկները՝  դրա վառ վկայությունն են։