«Մեր արժեքներից մեծագույնը մեր լեզուն է, և եթե ինձ որևէ մեկը հարցնի, թե ինչն է պատճառը, որ ձեր նշած թվարկածներից հետո շարունակում եմ մնալ ՀՀ վարչապետ: Ես կասեմ՝ իմ կարծիքով, որովհետև ես տիրապետում եմ մեր ազգային ամենակարևոր արժեքներից մեկին՝ հայոց լեզվին և ոչ միայն տառին, այլ հոգուն, ոգուն, էմոցիային, որով զգում եմ ՀՀ քաղաքացիների էմոցիաները»։
Այդ մասին Նիկոլ Փաշինյանը ասել է ի պատասխան ընդդիմադիրների մեղադրանքների։
Փաշինյանը խոստովանում է, որ ամեն ինչի լեզվով է հասնում, եւ դա է նրա գլխավոր զենքը՝ զրահապատ, քայքայիչ նյութով լիցքավորած լեզու, մարդկանց հոգեբանության վրա ճնշում գործադրող, էմոցիանեերի վրա խաղող, ահաբեկող, ամեն ինչ արդարացնող էժան զենք։