Ստեփանակերտի Ադմիրալ Իսակովի թաղամասը, ինչպես մայրաքաղաքի շատ փողոցներ, առանձնանում է իր ջերմությամբ և մեկը մյուսի հանդեպ առանձնակի հոգատարությամբ: Այնտեղ բնակվում էին և հին բնակիչները, և նոր եկած հարսիկներ, որոնց համար սկզբում խորթ էր փողոցի կոլորիտը: Բայց ժամանակի ընթացքում նրանք լիովին ինտեգրվում էին՝ դառնալով թաղամասի մի մասը:
Երիտասարդները ամառվա տաք երեկոները թեյախմություն էին կազմակերպում Իսակովի բակում, ժամանակի ընթացքում այդ սովորությունը փոխանցվել է նաև բակի մեծերին: Եվ եթե բակից ինչ-որ մեկը մեկնում էր՝ ծառայության, ճանապարհորդության, բոլորը մեկ առ մեկ բարի ճանապարհ էին մաղթում:
Շրջափակման օրերին մեկ ընտանիք էին, տխրում, կիսվում, ուրախանում էին միասին: Բաց երկնքի տակ վառարաններ են դրել, հացի լոշիկներ թխել, հաց պատրասել, հետո միասին կերել:
Պատերազմի ժամանակ ամբողջ նկուղը լացող և աղոթող երեխաներ էին:
Վերջին օրերին Իսակովում սուգ էր․ սեպտեմբերի 19-ին զոհվել էր Բորիկ ձյաձյան:
Քրիստինե Ալավերդյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: