Նորմալ պետությունները չեն մասնակցում թշնամու հոգեբանական դիվերսիային

  • 20:36 13.04.2024

«Այն, որ Նիկոլը դավաճան է, դա միանշանակ է, միայն այն փաստը, որ նա նոյեմբերի 9-ին ստորագրել էր կապիտուլյացիան եւ որպես արդարացում ասում էր՝ եթե ես դա չստորագրեի, 25 հազար զինվոր շրջապատման մեջ էր մնալու, նման հայտարարությունն արդեն պետական դավաճանություն է»,- այսօր «Շանթ դաշինք» կուսակցության համագումարում ասաց Շանթ Հարությունյանը։

«Աշխարհի որեւէ պատերազմող երկրում պետության ղեկավարի կողմից նման հայտարարությունը դա բարոյալքող հանցագործություն է, որովհետեւ պատերազմի ժամանակ ամեն իրավիճակ էլ լինում է։ Աշխարհում սեփական ժողովրդին վախեցնողն ինքն արդեն հանցագործություն է կատարում։ Նորմալ պետությունները երբեք չեն մասնակցում թշնամու կողմից քարոզվող հոգեբանական դիվերսիային եւ պատերազմին։ Նիկոլը սեփական ժողովրդին վախեցնելով՝ արդեն իսկ պետական հանցագործություն է գործում։

Աշխարհի տարբեր երկրների վրա հարձակումներ կան, բայց որեւէ երկրի ղեկավար իր ժողովրդին չի ասում՝ կռիվ է լինելու, ես էլ գիտեմ, թե արդյունքն ինչ է լինելու։ Ո՞վ կարող է կանխատեսել, թե պատերազմի արդյունքն ինչ է լինելու, միայն պետության դավաճանը, որը գիտի, որ ինքը գիտակցված պրավալ է տալու, որ ժողովուրդը պարտվի։ Եվ պատմության մեջ այդպիսի դեպքեր եղել են, որ թշնամին կարողացել է դնել իր գործակալին, հետո պարտության տարել ու ստորագրել տվել։

Հիմա Նիկոլն այդ թշնամական գործողությունն է անում, բայց քանի որ ինքը թշնամու քաղաքացի չէ, մեր միջից է, ուրեն ինքը դավաճան է։ Շատերն ասում են՝ ինքը դավաճան չէ, թշնամի է, իրենք դրանով փաստորեն Նիկոլին փրկում են մեծ պատժից»,- հայտարարեց նա։

Շանթ Հարությունյանը նաեւ ասաց․ «Հեռանկարում Ռուսաստանը հարց լուծող չի լինելու տարածաշրջանում, գուցե կարճաժամկետ դեռ կարողանալու է այստեղ դեր խաղալ, բայց մեզ պետք է, որ մինիմալ կորուստներով կարողանանք այս փուլն անցկացնել։ Բայց դրա համար անհրաժեշտ է, որ Նիկոլը որպես դավաճան ընկալվի ժողովրդի կողմից»։

f