Նախարարի դեմքի արտահայտությունը հուշում մի փոքր վախեցած լինելու մասին
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախարարությունում խուզարկության մասին տեղեկացել է մամուլից: Անդրադառնալով հարցին, թե ինքը հարցաքննվե՞լ է՝ նախարարը պատասխանել է, որ որևէ գործի շրջանակներում վերջերս չի հարցաքննվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում:
Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ նույն պատմությունը տեղի է ունեցել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ, որն առ այսօր տնային կալանքի տակ է։ Նրա կալանքը ուղեկցվել է կին-փոխնախարարի, Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ եւ այլ կանանց ձերբակալությամբ։ Հետո բոլորին բաց են թողել ու բռնել Քերոբյանին։ Անահիտ Ավանեսյանին կառնե՞ն տնային կալանքի տակ եւ նրա կալանքը կուղեկցի՞ տղամարդկանց ձերբակալություններով։