«Արտագաղթի հիմնական պատճառը սոցիալական խնդիրներն են», – ասում է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։
Նրա խոսքով, արցախցի շուրջ 1000 փախստականների շրջանում հարցում է անցկացվել. 65%-ը չի ցանկանում հեռանալ Հայաստանից, 35%-ը մտածում է այդ մասին, իսկ 32%-ը կընտրեր Ռուսաստանը։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են արտագաղթել, նշում են անլուծելի խնդիրներ՝ սոցիալական և կենսապայմաններ, որոնք չեն ապահովում նորմալ կյանք։
Միաժամանակ նա նշեց, որ արցախցի փախստականների ընդհանուր թվի ավելի քան 50%-ն ապրում է նորմալ բնակարանի բացակայության և գործազրկության պայմաններում։
Օմբուդսմենի գրասենյակի տվյալներով՝ Հայաստանից արդեն հեռացել է 11 հազար արցախցի։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: