Ռուսաստանը, որի խորհրդարանը 1996 թվականին, դեռ Պուտինից առաջ, հայտարարություն է ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ձևացնում է, որ չի մասնակցում 2020-24 թվականներին ցեղասպանության կրկնությանը։
Բացի ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հերթապահ գրառումից, ՌԴ կառավարությունն ու մյուս մարմինները Ցեղասպանության օրը ոչ մի բառ չեն ասել։ Պուտինը, ով 2015-ին մասնակցեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառմանը՝ առանց «ցեղասպանություն» բառն արտասանելու, ակտիվորեն պատրաստվում է Թուրքիա իր այցին։ Լավրով-Քալանթարյանը փաստաթղթեր է մշակում Ղրիմը Թուրքիային փոխանցելու համար՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։ Իսկ Սենատի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն Ցեղասպանության օրը հանկարծ հիշել է Ալեն Սիմոնյանին։
Ռուսաստանն ու Թուրքիան հասել են մի կետի, երբ 100 տարի առաջ իրենց կողմից մշակված կառույցը, որն ենթադրում էր հայկական պետության գոյությունը, իրեն սպառել է։ Հիմա նոր կառույց է ստողծվում՝ առանց հայկական պետության, և այս ճանապարհին հայերի իրավունքները գլխավոր խոչընդոտն են։ Հայերը պետք է «կամավոր» հրաժարվեն այդ իրավունքներից, ու այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն այսօր իզուր չէ որ հիշեցրեց, ՝ «հայերը մոռացել են պետականության ավանդույթները»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: