Կազմակերպությունը որպես այդպիսին գործում էր Արցախի Հանրապետությունում 2014 թ.-ից: Ստեփանակերտում հիմնադրված մասնավոր հոգեկան առողջության կենտրոնը զբաղվում էր հասարակության հոգեկան առողջության պահպանմամբ: Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանվելուց հետո ամբողջ թիմը տեղափոխվեց ՀՀ և շահառուների խնդրանքով հիմնադրվեց Էմպատիա հոգեսոցիալական աջակցության հիմնադրամը: Կենտրոնում նոյեմբերից սկսած իրականացվում են բռնի տեղահանվածների սոցիալ-հոգեբանական աջակցությանն ուղղված բազմաթիվ ծրագրեր:
Հիմնադրամի ստեղծման առանձնահատկությունը կայանում է նաև նրանում, որ մենք բոլորս ունենք այդ սոցիալ-հոգեբանական աջակցության կարիքը, քանի ողջ արցախահայությունը ցեղասպանության վտանգի ներքո բռնի տեղահանվում էր Արցախից: Եթե Արցախում մեր հայրենակիցները տարաբնույթ հոգեբանական խնդիրներով ապրում էին իրենց հայրենիքում, այժմ խնդիրները վերափոխվել են, և մենք փորձում ենք ողջ արցախահայությանը այս կամ այն կերպ օգնություն տրամադրել:
Իհարկե շահառուների թիվը մեծացել է: Ծրագրեր կան, որոնց շրջանակներում մեր մոբիլ թիմի միջոցով կազմակերպում ենք անհատական, խմբային հանդիպումներ, գնահատում կարիքները, փորձում ինչ-որ ձև աջակցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին: Քանզի մենք հասկանում ենք, որ պետք է կարողանանք այնպես ադապտացվել, որ նաև չկորցնենք հույսը մեր ծննդավայր վերադառնալու, համարասում է Էմպատիա հոգեսոցիալական աջակցության հիմնադրամի տնօրեն Հակոբ Հակոբյանը:
Նրա խոսքով` հոգեկան առողջությունը պահպանելու համար կարևոր է ունենալ այն գիտակցումը, որ անհրաժեշտ է այստեղ`Հայաստանում ժամանակավոր արժանապատիվ կեցություն ապահովել, որպեսզի կարողանանք ամեն պահի հետ վերադառնալ մեր տները, իսկ մնացած սոցիալական բնույթի խնդիրները պետք է լուծենք այս գիտակցությունից ելնելով: Գիտակցումը, որ հայրենիքը անհետ չի կորել, նպաստելու է, որ լինենք հոգեբանորեն ուժեղ:
Տաթև Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: