Հայաստանում 40-ից ավելի գործատուներ մայիսի 3-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում ժամը 12.00-16.00 կներկայացնեն իրենց թափուր աշխատատեղերը։
Միջոցառման կազմակերպիչը «e-work.am»-ն է՝ թափուր աշխատատեղերի մասնագիտական հարթակ ինչպես գործատուների, այնպես էլ աշխատանք փնտրողների համար։
Նրանց խոսքով, իրենք պատրաստ են ընդունել տոնավաճառի ավելի քան 1000 այցելու՝ հնարավորություն տալով ծանոթանալ առաջատար գործատուներին, տեղեկանալ թափուր աշխատատեղերի մասին, հանդիպել մասնագետների, մասնակցել զբաղվածության ծրագրերին պետական և մասնավոր հատվածում։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: