Եվրամիությունը չի հարգում ԵԱՀԿ մանդատը եւ ճանաչում է Ստալինի որոշումը

«Ազատության» հետ զրույցում ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն տարօրինակ հայտարարություն է արել:

«Մենք շատ լավ գիտենք, թե դա /Արցախի հարցը – խմբ․/ ինչ ազդեցություն ունի հայ ժողովրդի վրա, հայ հասարակության վրա, որքան կարևոր է հայ ժողովրդի, բայց նաև՝ Ադրբեջանի համար։ Որովհետև այս մարդիկ Ադրբեջանից են՝ Լեռնային Ղարաբաղից: Լեռնային Ղարաբաղը մեզ համար միշտ դե յուրե եղել է Ադրբեջան։ Մենք ասում էինք՝ տեսեք, կա խնդիր, կա մի հարց, որը մնացել է շատ բարդ անցյալից, եկեք լուծենք այն որպես քաղաքակիրթ համայնք՝ բանակցային սեղանի շուրջ։ Դա, ցավոք, հնարավոր չդարձավ Ադրբեջանի միակողմանի գործողությունների պատճառով»։

ԵՄ-ն` ի դեմս Ֆրանսիայի, 1992 թվականից Լեռնային Ղարաբաղը համարել է վիճելի տարածք եւ ԵԱՀԿ մանդատի՝ Մինսկի խմբի շրջանակներում քննարկել Արցախի ինքնորոշման հարցը։ ԵՄ-ն, ի տարբերություն Աբխազիայի, Հարավային Օսիայի, Ղրիմի, Մերձդնեստրի հարցերին, երբեւէ չի ասել, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքին համաձայն, մատնանշելով եւս երկու սկզբունք՝ ինքնորոշման իրավունքը եւ ուժի չկիրառումը։

Հիմա ԵՄ-ն ոչ միայն խոսում է բացառապես տարածքային ամբողջականության մասին, այլեւ ասում, որ ԵՄ-ն Ղարաբաղը միշտ Ադրբեջան է համարել։ Ինչի՞ հիման վրա է համարել։ Ստալինի ապօրինի որոշմա՞ն։ Իսկ ուժի կիրառումը ОК է ԵՄ-ի համար։

Վերջերս ԵՄ-ն դարձել է Ստալինի եւ սովետական ու ռուսական այլ որոշումների՝ Ալմաթայի հռչակագիր եւ այլ ամենամեծ ջատագովը։

ԵՄ-ն հայտարարում է, որ Ռուսաստանը չպիտի պարտվի Ուկրայինայի հետ պատերազմում, որ հանկարծ չքանդվի եւ անվերահսկելի չդառնա։ Այդ նպատակի համար ԵՄ-ն պատրաստ է ճանաչել Ռուսաստանի բոլոր որոշումները, այդ թվում Ստալինի որոշումը Արցախի մասին եւ ռուսական զորքերի ներկայությունը հայաթափված Արցախում։ Իսկ Արցախից գաղթած 100 հազար բնիկ հայերին կարելի է մի քանի եվրո տալ սոցիալական կացարանների համար։ Միայն թե ռուսները չջղայնանան։

Երուսաղեմի հայերի պատմական գոյությունը վտանգի տակ է․ հայ համայնքը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Երուսաղեմի հայ համայնքի սոցիալական, բարեգործական, երիտասարդական և քաղաքական կազմակերպությունների ու միությունների և «SavetheArQ» շարժման ներկայացուցիչները կոչ են անում միջազգային հանրությանը վճռորոշ պահին աջակցել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասը պաշտպանելու գործում: Հայտարարությունը տարածել է «SavetheArQ» շարժումը, որին միացել են Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, Ռամկավար Ազատական կուսակցությունը, Հայոց թաղի պահպանութjան և պաշտպանության շարժումը, Երուսաղեմի հայկական բարեսիրական միությունը, Հայ երիտասարդաց միությունը, Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը և Հայ Օգնության Միությունը։

«Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ.

«Մենք՝ Երուսաղեմի հայ համայնքի սոցիալական, բարեգործական, երիտասարդական և քաղաքական կազմակերպությունների ու միությունների և, իհարկե, «SavetheArQ» շարժման ներկայացուցիչներս, հրատապ կոչով դիմում ենք միջազգային հանրությանը՝ խնդրելով մեր համայնքի համար խիստ վճռորոշ պահին աջակցել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասը պաշտպանելու գործում:

Իսրայելի ոստիկանության վերջին գործողությունները արդեն իսկ գոյություն ունեցող սպառնալիքներին, որոնց մենք բախվում ենք, վտանգավոր նշաձող են ավելացրել։ Չնայած Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և Երուսաղեմի հայ համայնքի կողմից հարուցված շարունակական դատական գործընթացներին՝ ուղղված «Կովերի պարտեզի» հետ կապված անօրինական գործարքը չեղյալ հայտարարելուն, Իսրայելի ոստիկանությունն այժմ միացել է իսրայելցի վերաբնակներին, ովքեր ակտիվորեն սրում են լարվածությունը և փորձում են տեղում ուժով փոխել իրողությունը: Ըստ այդմ, խիստ վտանգված է Երուսաղեմում մեր 1600-ամյա ներկայությունը: Հայոց պատրիարքարանի և Երուսաղեմի հայ համայնքի պատմական գոյությունն այժմ վտանգի տակ է։

Խնդրում ենք միջազգային հանրությանը ճանաչել Երուսաղեմում մեր մշակութային և պատմական ժառանգության նշանակությունը և կանգնել մեր կողքին՝ ի պաշտպանություն Երուսաղեմում հայության գոյության իրավունքի: Հայկական թաղամասը զուտ աշխարհագրական տեղանուն չէ, դա մեր մնայուն ներկայության և ինքնության խորհրդանիշն է: Դրա նկատմամբ ցանկացած ոտնձգություն ոչ միայն խաթարում է մեր համայնքն ու պատրիարքարանի իրավունքները, այլև սպառնում է ոչնչացնել Հին քաղաքի խճանկարը:

Մենք բոլոր շահագրգիռ կողմերին` ներառյալ պետությունների ղեկավարներին, դիվանագիտական առաքելություններին, միջազգային կազմակերպություններին և մարդու իրավունքների պաշտպաններին, կոչ ենք անում բարձրացնել այս գոյութենական սպառնալիքի հանրային հնչեղությունը, համախմբվել և մեզ հետ համարաշխությամբ առավելագույն ջանքեր գործադրել՝ կասեցնելու հետագա ոտնձգությունները հայկական կալվածքների նկատմամբ և պահպանելու hայկական թաղամասում առկա «ստատուս քվոն»։

Մենք համապատասխան բոլոր կողմերին հատուկ կոչ ենք անում՝ ճնշում գործադրել իսրայելական ոստիկանության վրա՝ դադարեցնելու իրենց անմիջական օգնությունը, նույնիսկ իսրայելցի վերաբնակներին ուղեկցումը, ովքեր ցանկանում են բռնի ոտնձգություն կատարել «Կովերի պարտեզի», հայկական թաղամասի և հայ համայնքի նկատմամբ։ Մենք նաև կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր մտահոգ են Երուսաղեմի ամբողջականության, նրա պատմության և բոլոր համայնքների կենսունակության պահպանմամբ, պահանջել, որ Իսրայելի կառավարությունը պարտավորեցնի տեղի ոստիկանությանը չօգնլու, չխթանելու և նույնիսկ չգլխավորելու ընկերությունների հարձակումը հայ համայնքի վրա, չբռնագրավելու հայկական թաղամասի և համայնքի թանկարժեք գույքը։

Նրանք զինված են։ Մենք՝ ոչ։ Պետք է գերիշխի օրենքի գերակայությունը, ոչ թե իսրայելցի վերաբնակների ապօրինի և ուժային ոտնձգությունները՝ Իսրայելի ոստիկանության աջակցությամբ։ Մեր ֆիզիկական անվտանգությունը, իրավական գործընթացները և «ստատուս քվոն» պետք է պաշտպանված լինեն: Այս պահին, իսրայելական ոստիկանության և վերաբնակների ձեռնարկած գործողությունների հետևանքով, բոլորը վտանգված են:

Մեր ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը ոչ միայն պարտականություն է, այլ նաև հարգանքի, հանդուրժողականության և մշակութային բազմազանության ընդհանուր արժեքների վկայություն, որոնք պետք է պահպանվեն Երուսաղեմում: Այս արժեքներն այժմ վտանգված են ոչ միայն իսրայելցի վերաբնակների կողմից, այլ հենց իսրայելական ոստիկանական ուժերի կողմից, որոնք պաշտպանում են նրանց»:

Սոթք-Խոզնավար գծի երկայնքով սեպտեմբերի 19-ի կրկնության անմիջական պատասխանատուն Հայաստանի ղեկավարությունն է

Արդեն երրորդ օրն է՝ գնդակոծվում են հայկական գյուղեր Սոթք-Խոզնավար գծի երկայնքով, որը Փաշինյանը 2020 թվականի պատերազմից եւ Քարվաչառն ու Քաշաթաղը առանց մի կրակոցի հանձնելուց հետո անվանեց «Հայաստանի սահմաններ»։ Կրակում են ոչ միայն դիրքերի, այլև քաղաքացիական ենթակառուցվածքների ու տների ուղղությամբ։

Հայաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները սա անվանում են «անկանոն» կրակոցներ՝ ըստ էության ասելով, որ նման գնդակոծությունը պատասխան գործողություն չի պահանջում։ Նրանք սա անվանում են սադրանք և ռազմական էսկալացիայի առիթների որոնում։

Արարատ Միրզոյանն ասում է, որ «իրավիճակի դեէսկալացիայի համատեքստում կարևոր է ԵՄ դիտորդական առաքելության հայտարարությունը։ Ուզում եմ արձանագրել, որ այս առաքելությունը դարձել է հայ-ադրբեջանական սահմանի կայունության իրական, շոշափելի, արդյունավետ գործոն»։

Նման հայտարարությունները ուղղակի ծաղր են հայկական բանակի հասցեին՝ պարզվում է, որ կայունության գործոնը ոչ թե ազգային բանակն է, այլ 200 եվրոպացի դիտորդները։ Իսկ եթե ինչ-որ բան լինի, մեղավորը կլինի ոչ թե Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, այլ ԵՄ-ն՝ իր «քաղաքացիական առաքելությամբ»։ Ինչպես նախկինում մեղավոր էին ռուսական զորքերը /որոնք ի դեպ այնտեղ “Փաշինյանի խնդրանքով են” հայտնվել, «նախկինները», որոնք ժամանակին հրթիռներ չեն գնել կործանիչների համար, ընդհանրապես՝ բոլորը, բացի Հայաստանի ղեկավարությունից։

Ի դեպ, արդեն երրորդ օրն է, ինչ ԵՄ քաղաքացիական առաքելությունն արձանագրում է, որ սահմանին ամեն ինչ «կայուն» է։ Առաքելությունը չի արձանագրում ադրբեջանական կողմից կրակոցները, միայն հերքում է Բաքվի «մեղադրանքները», թե հայկական կողմն իբր պատրաստվում է որոշակի գործողությունների։ Նրանք փորձում են միայն “ապացուցել”, որ հայկական կողմը casus belli՝ պատերազմի պատճառ չի ստեղծում։ Բայց առաքելությունը չի նկատում, որ հայկական գյուղերը գնդակոծվում են։

Ինչո՞ւ ԵՄ առաքելությունն իր զեկույցներում չի արձանագրում հայկական գյուղերի գնդակոծությունները. չէ՞ որ սա մաքուր casus belli-ն է: Տների և քաղաքացիական ենթակառուցվածքների գնդակոծություններն արձանագրվել են ինչպես տեղի բնակիչների, այնպես էլ ՆԳՆ եւ օմբուդսմենի կողմից: Մովսեսի գյուղապետարանի նախկին ղեկավար Զավեն Պապյանն ասել է, որ «կրակել են ոչ թե դիրքերի, այլ գյուղի վրա։ Նրանք մեծ վնաս են հասցրել՝ գերեզմանոցին,  տների տանիքներին։ Կրակել են նաեւ տան պատուհանների վրա, տանը քնած անչափահաս երեխան հրաշքով է փրկվել»։

Պաշտոնյաները դա անվանում են նաև «ահաբեկում»՝ ակնարկելով, որ դա արվում է՝ բնակիչներին ստիպելու լքել իրենց համայնքները: Սա էլ չի արձանագրում ԵՄ առաքելությունը։

Ամեն ինչ շատ նման է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախում, երբ լայնածավալ հրետակոծությունն ու միջշրջանային ճանապարհների շրջափակումը ստիպեցին արցախյան գյուղերի բնակիչներին լքել իրենց տները՝ թողնելով անգամ իրենց աչքի առաջ կրակոցներից զոհված հարազատների դիերը։

Ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ-ը, ԵՄ-ն և Հայաստանը ճանաչեցին Բաքվի իրավունքը՝ օկուպացնելու և ցեղասպանություն իրականացնելու Արցախը։ Եվ պատահական չէ, որ Սոթք-Խոզնավար գծի գյուղերի գնդակոծությունները սկսվեց ապրիլի 5-ից հետո։

Հայաստանում սեպտեմբերի 19-ի կրկնության անմիջական պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինչպես նաև նրանց «արևմտամետ» կամակատարները, ովքեր հայտարարեցին, որ ապրիլի 5-ից հետո Հայաստանը իբր հայտնվել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի պաշտպանության ներքո։

Կրակել են Խոզնավարի, Արավուսի, Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 6-7-ը՝ ժամը 22։45-00։25-ն ընկած ժամանակահատվածում, Խոզնավարի (Սյունիքի մարզ), ժամը 22։45-00։48-ը Արավուսի (Սյունիքի մարզ), ապրիլի 7-ին՝ ժամը 02։20-ին, Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հատվածում հրաձգային զենքից կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ։ Հայտնում են ՀՀ ՊՆ-ից

Միևնույն ժամանակ ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է իրականությանը չհամապատասխանող հերթական հաղորդագրությունը. ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 6-ին՝ ժամը 18:30-22:05-ը, կրակ չեն բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Բրյուսելում Հայաստանին ոչ պաշտոնական պատասխանեցին․ եթե Հայաստանը չի անում, Արեւմուտքից ի՞նչ ենք ուզում

Step1.am-ի զրուցակիցն է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։

-Պարո՛ն Խզմալյան, նախքան բրյուսելյան հանդիպումը մեծ սպասելիքներ էին ձեւավորվում, բայց փաստորեն որոշվեց միայն Հայաստանին ֆինանսական աջակցություն ցուցաբերել։ Ոչ մի խոսք զենքի մատակարարման, անվտանգության ոլորտում համագործակցության խորացման մասին։ Սա ա՞յն էր, ինչ սպասվում էր։

-Ես այսպես չեմ գնահատում եւ կարծում եմ, որ մենք ամենակարեւորը չնկատեցինք, այդ մասին չխոսվեց։ Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունը որպես առաջնահերթություն ձեւակերպեց Հայաստանի անվտանգության հարցը։ Եվ այդ հարցի պատասխանը տրվեց, թեեւ ոչ ուղղակի, այսինքն՝ ոչ պաշտոնապես։ Իսկ ինչո՞ւ ոչ պաշտոնապես, շատ թե քիչ հասկանալի է, բայց ես կմանրամասնեմ։ Ապրիլի 5-ին Բրյուսելում առանց ամպագոռգոռ ճառերի հիմնականում լուծվեց Հայաստանի պետականության, անվտանգության հարցը։ Այսինքն՝ մենք բանավոր, ոչ պաշտոնապես ստացանք երաշխիքներ առ այն, որ մեր երկիրը չի լինի ռուս-թուրքական դաշինքի թիրախ եւ մեզ կպաշտպանեն։ Մեծ հաշվով դա հենց այն էր, ինչը Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձեւակերպեց որպես նախապայման։ Այս պահին բացարձակապես երկրորդական է տնտեսական եւ էներգետիկ օգնությունը։ Խնդիրն այն է, որ մենք շատ արագ ենք լավին սովորում, եւ արդեն մեկ շաբաթ հետո մենք կսովորենք այս անվտանգությանը, ինչպես սովորեցինք եւ չենք նկատում, որ մեր արեւելյան եւ հարավային սահմանի հարաբերական անդորրն ապահովում է եվրոպացի դիտորդների առկայությունը։ Հիմա փաստորեն Հայաստանի ամբողջ տարածքը ապահովված է Եվրամիության եւ ԱՄՆ հեղինակությամբ։ Եվ սա իրականում շատ մեծ արդյունք է։

Երկրորդ հանգամանքն այն է, որ մեզ այսուհետ դիտում են որպես Եվրոպական միության անդամության թեկնածու եւ հետեւաբար՝ Եվրոպական միության եւ ԱՄՆ շահերի գոտի։ Սա երկրորդ բանն է, որը չի հայտարարվում պաշտոնապես, բայց դա այդպես է։ Դա այդպես է արդեն որոշակի ժամանակ, պարզապես Բրյուսելում դա ֆիքսվեց։

– Բայց բրյուսելյան հանդիպման ժամանակ ոչ մի խոսք չկար ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու Հայաստանի հայտի մասին։ Ինչի՞ հիման վրա եք ասում, որ Հայաստանին արդեն դիտում են որպես Եվրամիության անդամության թեկնածուի։

-Այո՛, հիմա շատերը կհարցնեն՝ ինչի՞ վրա են հիմնված այսպիսի լավատեսական պնդումները։ Խնդիրը շատ պարզ է, մենք սովոր ենք ապրել ապօրինի պայմանավորվածությունների դաշտում։ Մինչդեռ, Եվրոպան եւ ԱՄՆ-ն օրենքի եւ միջազգային իրավունքի դաշտ են։ Ուստի, քանի դեռ Հայաստանը չի կատարել իր տնային աշխատանքը, այն է՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից եւ ԱՊՀ-ից, մենք չենք կարող ո՛չ հայտ ներկայացնել, ո՛չ էլ այդ հրավերը պաշտոնապես ստանալ։ Մեզ ասացին՝ ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը պատրաստ են ընդունել ձեր հայտը, ո՞ւմ հերթն է հիմա, հերթը Նիկոլ Փաշինյանի կառավարությանն է։ Հիմա երկրորդ հարցը՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի կատարում այդ քայլը, սա արդեն մեր ներքին քաղաքականության հարց է։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը խուսափում է արագ զարգացումներից, որովհետեւ եվրաինտեգրումը պահանջում է հանրաքվե։ Դա է պահանջում Հայաստանի Սահմանադրության 205-րդ կետը՝ որեւէ վերպետական կառույցի մեջ մտնելիս Հայաստանը պետք է անցկացնի հանրաքվե։

Հասկանալի է, որ դա ոչ բոլորին է դուր գալիս, որովհետեւ դրա տրամաբանական արդյունքը պետք է լինեն արտահերթ ընտրությունները։ Դա ո՛չ իշխող կուսակցությանը, ո՛չ էլ խորհրդարանական ընդդիմությանը դուր չի գալիս, որովհետեւ իրենք հիմա գտնվում են պարադոքսալ համագործակցության մեջ, երբ իշխանությունը պահպանում է իր իշխանությունը՝ մատնանշելով թշնամական ընդդիմությանը։ Եվ հակառակն էլ է տեղի ունենում՝ ընդդիմությունն ապրում է հիմնականում իշխանությանը փնովելու հաշվին։ Սա զրկում է մեր երկիրը զարգացման հեռանկարից, արագ եւ արդյունավետ եվրաինտեգրման գործընթացի հնարավորությունից, ուստի, մենք այդ հարցը պետք է լուծենք ներսում։ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը մեզ Բրյուսելում ցույց տվեցին իրենց աջակցությունը, բայց աջակցությունը տրվում է նրան, ով կատարում է իր աշխատանքը։ Հիմա մեր հերթն է՝ այդ աշխատանքը կատարելու։

-Եռակողմ հանդիպման ժամանակ նաեւ ոչ մի հայտարարություն չեղավ Արցախի դեմ ագրեսիան դատապարտելու մասին։ Հայտարարություն չեղավ նաեւ Արցախի հարցի քաղաքական կարգավորման, Արցախի բնակչության անվտանգ վերադարձի իրավունքի, միջազգային անվտանգության մեխանիզմների ներդրման մասին։ Եվ միայն խոստացան, որ ֆինանսավորում կհատկացնեն՝ Հայաստանում արցախցիների բնակարանային խնդիրները լուծելու համար։ Այսպիսով՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն բացահայտորեն ճանաչեցի՞ն Արցախի հարցը ուժով «լուծելու» ծրագիրը։

-Ես ասում եմ՝ ոչ, եւ դա միայն իմ կարծիքը չէ։ Ես երկու փաստարկ կբերեմ, սկզբում ասեմ երկրորդ փաստարկը։ Դա այն է, որ վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը, որը ներկայացնում է Ֆրանսիան, տարբեր առիթներով երեք անգամ բարձրաձայնել է արցախախահայության վերադարձի հարցը, ազգային իրավունքները։ Սա նշանակում է, որ Ֆրանսիան՝ որպես Եվրամիության առաջնորդ, ոչ մի վայրկյան չի մոռանում եւ անհրաժեշտ է համարում բարձրաձայնել արցախահայության իրավունքների հարցը։ Իսկ առաջին փաստարկը հետեւյալն է՝ մեզանում չեն հիշատակում, բայց մենք իրավունք չունենք մոռանալու, որ 2023 թվականի նոյեմբերի 17-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որոշում կայացրեց արցախահայության խաղաղ ու ազատ վերադարձի իրավունքի պահանջով։ Այսինքն՝ դա Արեւմուտքի գլխավոր դատական ատյանի որոշումն է, որը պետք է իրականացնել։

Այն, որ Հայաստանի իշխանությունն այդ մասին չի խոսում, դա մեր պրոբլեմն է, Արեւմուտքն իր մոտեցումն արտահայտեց։ Ես կարծում եմ, որ ցանկացած որոշում կողմեր ունի, եւ այդ կողմերից մեկը՝ տուժող կողմը, որը պետք է իր իրավունքները պահանջի, դա հայ ժողովուրդն է։ Եվ այստեղ ես մեծ հարցեր ունեմ, թե ինչո՞ւ մենք այս կես տարվա ընթացքում չբարեհաճեցինք ստեղծել իրական կառավարություն կամ որեւէ ներկայացուցչական մարմին, որը կարող էր, իրավասու կլիներ ներկայացնել արցախահայության իրավունքները։ Ես բազմիցս առաջարկել էի ստեղծել Արցախի վտարանդի կառավարություն, այլ ոչ թե այդպիսին համարել մոսկովյան չեկիստներին։ Հայաստանի իշխանությունները ձեւանցնում են, որ չեն լսում այդ առաջարկը եւ ընդամենն ասում են, որ Հայաստանում չի կարող լինել երկրորդ կառավարություն։

Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է, ունի եւ բարոյական, եւ իրավական պարտավորություն՝  ներկայացնելու իր արցախյան մասի իրավունքները միջազգային ատյաններում ու դատարաններում։ Մենք պարտավոր ենք օգնել արցախահայությանը, որը հիմա փախստականի կարգավիճակում է, ձեւավորել իրենց հասարակական կարծիքը, ստեղծել ներկայացուցչական մարմին եւ հետապնդել մեր ընդհանուր շահը, վերականգնել ոտնահարված ազգային արժանապատվությունը եւ միջազգային իրավունքը, այդ թվում՝ Արցախ վերադառնալու իրավունքը։ Դա Երեւանը չի անում, ինչո՞ւ ենք մենք դա պահանջում Արեւմուտքից, ես դա չեմ հասկանում։ Արեւմուտքը պարզապես առաջնահերություններով է առաջնորդվում։ Հիմա առաջնահերթություն է համարում փրկել Հայաստանը ռուս-թուրքական զավթումից։

Հիմա մենք պետք է անցնենք երկրորդ հարցին՝ հանուն ինչի՞ ենք մենք պահպանում Հայաստանի Հանրապետությունը։ Ի թիվս այլ բաների, նաեւ հանուն նրա, որ բոլոր հայերի իրավունքները պաշտպանվեն։ Դա գրված է մեր անձնագրերում, որ այս անձնագիրը կրողն ունի ՀՀ պաշտպանություն։ Եթե ՀՀ-ն ունի Արեւմուտքի պաշտպանությունը, ինչը վավերացվեց Բրյուսելում, մենք պետք է անենք հերթական քայլերը, այդ թվում է նաեւ Արցախի հարցի լուծումը։

 

Բլինքենն ու դեր Լեյենը հայ հասարակության մեջ հուսահատության նոր ալիք են բարձրացրել

«Արեւմտամետ» հայկական ուժերը թաքնված իմաստներ են փնտրում ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ԵՄ-ԱՄՆ-ՀՀ հանդիպման արդյունքներում, մեկ նպատակ ունենալով՝ պահպանել Փաշինյանի իշխանությունը։ Եւ այդ առումով նրանք գոհ են հանդիպման արդյունքներից․ հատկապես պետքարտուղար Բլինքենը լիակատար աջակցություն է հայտնել Փաշինյանին, նրան «հայ ժողովրդի ընտրություն» անվանելով։

Դեռ մինչ հանդիպումը «արեւմտամետ» ուժերը ժողովներ եւ նույնիսկ խորհրդարանական լսումներ են կազմակերպել, լիակատար աջակցելով Փաշինյանի կառավարությանը եւ պարտավորվածություն չվերցնելով սեփական ուժերով իրականացնել երկրի վեստերնիզացիան։

Ապրիլի 5-ի հանդիպումից բառացիորեն մեկ օր առաջ հրապարակվել են սոցհարցումների արդյունքները, համաձայն որի Փաշինյանի վարկանիշը չի գերազանցում 8 տոկոսը։ Բայց դա չէր կարեւորը․ հարցումները ցույց են տվել Հայաստանի հասարակության դեպի Արեւմուտք ահռելի ձգտումը։ Այդ ձգտման ավելացումն ու Փաշինյանի վարկանշի անկումը պետք է հուշեր, որ Փաշինյանը չի ընկալվում որպես վեստերնիզացիայի անկողծ պրովայդեր։

Փաշինյանին սատարելը արեւմտյան հիմնական ուժերի՝ ԱՄՆ եւ ԵՄ-ի կողմից ցույց է տալիս, որ նրանց համար Հայաստանի վեստերնիզացիան նպատակ չէ։ Վտանգի տակ է հայտնվել Հայաստանի պետականության ոչնչացման ծրագիրը, որը կոնսենսուվով իրականացնում են Արեւմուտքը եւ Ռուսաստանը՝ Ալիեւի եւ Փաշինյանի միջոցով։

Այս ֆոնին Արեւմուտքի կողմից Փաշինյանին սատարելը հայ հասարակության աչքերում վարկաբեկում է արեւմտյան նպատակներն ու ստանդարտները։ Ավելին՝ Հայաստանանին քաղաքական եւ ռազմական օժանդակության բացակայությունը հիասթափության նոր ալիք է առաջացրել։

Հիմա Քաղաքացիական պայմանագիրն ու «արեւմտամետ»ուժերը փորձում են ինչ-որ դրական բան ասել այս հանդիպման մասին, որը կարելի է տապալում համարել։

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը գրել է․ «ԵՄ-ն և ԱՄՆ-ը վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանը։ Նրանք ողջունել են Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը»։

ԵՄ-ԱՄՆ-ն ստեղծեցին հակակշիռ՝ Հայաստանը կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական գործարքի դեմ, գրել է 1-in.am-ը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նույնպես կոնկրետ արդյունք չի նշել՝ հիշեցնելով, որ «մեր դեմ տարվում է հիբրիդային լայնածավալ պատերազմ հուսահատություն ներշնչելու համար։ ․․․Տարօրինակ է, բայց Հայաստանի սահմաններից դուրս մեր կարողություններին ավելի շատ են հավատում, քան երկրի ներսում»։

Արայիկ Հարությունյանը խոստովանում է, որ Հայաստանին շատ ավելի մեծ դեր են առաջարկում, անհերքելի հայկական իրավունքները շատ ավելի լուրջ են ընդունվում աշխարհում, սակայն իր շեֆին ամեն անգամ հաջողվում է չեզոքացնել “հայերի կարողությունների հանդեպ հավատքը”։ Ապրիլի 5-ի հանդիպման հայտարարության մեջ չհնչած առաջարկները՝  դրա վառ վկայությունն են։

Հայաստանն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել իրադրության սրմանը հասնելու գործողությունները․ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերն Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի սադրիչ գործողությունների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերն Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի սադրիչ գործողություններն արդարացում չունեն:

«Սահմանի բազմաթիվ հատվածներում անկանոն կրակահերթեր բացելով՝ մի քանի տասնյակ զինվորական ավտոմեքենաների շարժերով Ադրբեջանն ակնհայտորեն հետապնդել է սադրիչ նպատակ. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներին դրդել համանման հակադարձ գործողությունների, վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատվությունը «հիմնավորող» փաստեր ստանալու համար:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները, գնահատելով իրադրությունը, հետագա սրմանը նպաստող գործողություններ չեն արել, ինչից հետո իրադրությունը սահմանագծում հանդարտվել է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է, որ Հայաստանը տարածաշրջանում իրադրության սրմամբ հետաքրքրված չէ և Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել իրադրության սրմանը հասնելու գործողությունները:

«Չարդարացված ենք համարում նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում պաշտպանական կառույցների ստեղծման վերաբերյալ Ադրբեջանի գնահատականները, քանի որ բանակի և բանակային ենթակառուցվածքների բարեփոխումները ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է:

Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանից զորքերի հայելային հետքաշման, սպառազինությունների վերահսկման փոխադարձ մեխանիզմների ներդրման, չհարձակման պայմանագիր կնքելու, պետական սահմանին հարակից տարածքներն ապառազմականացնելու Հայաստանի Հանրապետության առաջարկները Ադրբեջանի կողմից շարունակում են մնալ անարձագանք:

Անհասկանալի են նաև Հայաստանին ուղղված մեղադրանքները պաշտպանական նպատակներով սպառազինությունների ձեռքբերման առիթով, որովհետև Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունից անգամներով ավել սպառազինություն է ձեռքբերում, ինչի մասին Հայաստանը համապարփակ տեղեկատվություն է ստանում:

Այս առիթով պաշտոնապես վերահաստատում ենք Հայաստանի Հանրապետության նվիրումը խաղաղության օրակարգին, ինչպես նաև դրանից բխող սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմների ստեղծման և երկու երկրների միջև սահմանի հարակից տարածքներն ապառազմականացնելու` Ադրբեջանին ուղղված մեր առաջարկը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հզոր ջրհեղեղ Ղազախստանում և Սիբիրում. Օրսկում ամբարտակ է ճեղքվել, հազարավոր մարդիկ տարհանվել են

Ռուսաստանի Օրենբուրգի մարզի Օրսկ քաղաքում փրկարարները հազարավոր մարդկանց են տարհանել ամբարտակի ճեղքվածքի հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով։

Ըստ պաշտոնական տվյալների՝ ջրհեղեղի գոտուց երեք դի է դուրս բերվել, ջրի տակ են մնացել ավելի քան 2 հազար 400 տուն և շուրջ 3000 տնամերձ տարածքներ։

Օրսկը Օրենբուրգի մարզի մեծությամբ երկրորդ քաղաքն է, որի բնակչության թիվը շուրջ 189 հազար է:

Ջրհեղեղներ են մոլեգնում նաեւ Ղազախստանում։

Երկու օրում մեկ միլիարդ խորանարդ մետր ջուր է մտել Կոստանայ շրջանի ջրամբարներ, սկսվել է արտահոսք, որը սպառնում է հեղեղել Կոստանայը։

Արտակարգ դրությունը, ըստ տեղական իշխանությունների, հայտարարվել է բնակչությանը պատճառված վնասը փոխհատուցելու նպատակով։ Ջրհեղեղի վտանգի տակ են մնում ամբարտակի մոտ գտնվող առանձնատները, ամառանոցներն ու բիզնես օբյեկտները։

Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Կուլսարիից տարհանվել է հինգ հազար մարդ։ Նույն իրավիճակն է որոշ այլ քաղաքներում։

Հայկական բանակը թույլ կտա՞ Բաքվին գրավել Իշխանասարը եւ բացել «Երասխի միջանցքը»

ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ «ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Սոթքի, Վերին Շորժայի, Կութի (Գեղարքունիքի մարզ), Արավուսի (Սյունիքի մարզ), Չինարիի  եւ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ», «կրակոցների գերակշիռ մասը եղել է ոչ նպատակային և անկանոն»:

«Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի նշված գործողությունները ունեցել են սադրիչ նպատակ՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից համանման հակադարձ գործողությունների ձեռնարկմանը հասնելու նպատակով, վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատվությունը «հիմնավորող» փաստեր ստանալու համար:  ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները, գնահատելով իրադրությունը, հետագա սրմանը նպաստող գործողություններ չեն արել, ինչից հետո իրադրությունը սահմանագծում հանդարտվել է», ասված է ՊՆ հայտարարության մեջ:

Միեւնույն ժամանակ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն Իշխանասարի ուղղությամբ ժամը 21:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում դիտարկել են նաև ադրբեջանական զինուժի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ, ասված է հայտարարության մեջ։

ՊՆ-ն պարզ նավոդկայ է տալիս եւ նշում է այն ուղղությունը, որտեղ, ըստ երեւույթին, լինելու են արդեն ոչ թե «անկանոն», այլ ռեալ գործողություններ։

Քանի որ ՊՆ-ն հայտնում է, որ քայլեր չի ձեռնարկել, երբ Հայաստանի 6 գյուղերի ուղությամբ «անկանոն» կրակ են բացել, ենթադրվում է, որ բանակը քայլեր չի ձեռնարկի՝ նաեւ թույլ չտալու համար Իշխանասարի գրավումը, Վայոց ձորի եւ Սյունիքի «անջատումը» մնացած Հայաստանից եւ Ջերմուկ-Երասխ-Մարգարա «միջանցքի բացումը»։ 2022 թ․ սեպտեմբերի փորձը ձախողվեց, քանի որ դեռ կար Արցախը։ Այս անգամ ոչինչ չի խանգարում՝ ՊՆ-ն էլ երաշխավորում է, որ “սադրանքների չի տրվելու”։

Պատահական չէ Ալիեւը որպես Բրյուսելում ապրիլի 5-ի հանդիպման սպառնալիք դիտարկել միայն այն, որ «Ադրբեջանը ուզում են մեկուսացնել»։ Ումի՞ց մեկուսացնել։ Ակնհայտ է, որ «մեկուսացումից» խուսափելու միակ ձեւը՝ Հայաստանը մեջտեղից ճեղքելն է։ ՊՆ-ն արդեն ցույց է տվել ուղությունը։ Իսկ ապրիլի 5-ին ԱՄՆ ու ԵՄ-ն հավանություն են տվել Հայաստանը խաչմերուկի վերածելուն։

Հայոց բանակը ի՞նչ քայլեր կձեռնարկի։ Մինչ օչս բանակը միայն արդարանում է նրա համար, որ դեռ գոյություն ունի։

Ադրբեջանը մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ է բացել

Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք  ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Մասնավորապես, կրակ է բացվել․

«ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:

Հատկանշական է, որ գիշերվա ընթացքում ադրբեջանական զինուժի կրակոցների գերակշիռ մասը եղել է ոչ նպատակային և անկանոն:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն Իշխանասարի ուղղությամբ ժամը 21:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում դիտարկել են նաև ադրբեջանական զինուժի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ։

Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի նշված գործողությունները ունեցել են սադրիչ նպատակ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների կողմից համանման հակադարձ գործողությունների ձեռնարկմանը հասնելու նպատակով, վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատվությունը «հիմնավորող» փաստեր ստանալու համար:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները, գնահատելով իրադրությունը, հետագա սրմանը նպաստող գործողություններ չեն արել, ինչից հետո իրադրությունը սահմանագծում հանդարտվել է:

Պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ ադրբեջանական քարոզչամեքենան նախօրեին կեղծ տեղեկություններ է տարածել՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների իրականացրած պլանային հերթափոխը փորձելով ներկայացնել իբրև կուտակումներ առաջնագծում:

ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումը, իրականացնելով բաց աղբյուրների մշտադիտարկում և վերլուծություն, արձանագրել է նաեւ, որ վերջին օրերին սոցիալական ցանցերում աճել են ադրբեջանական մամուլից հայկական լրատվադաշտ նետված ապատեղեկատվության տարածման դեպքեր, ուստի մեր հայրենակիցներին հորդորում ենք  լինել զգոն, հետևել պաշտոնական լրահոսին: Հայաստան-Ադրբեջան սահմանագծի և շփման գծի երկայնքով տեղի ունեցողի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանրությանը պատշաճ իրազեկում է և շարունակելու է իրազեկել», – նշված է հաղորդագրությունում։

Ո՞ւմ համար է Իսրայելն «ազատում» Հայաստանը. հարյուրամյա նախագիծը ավարտվում է

Politico-ին հայտնի է դարձել, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք հանդիպումից առաջ Հայաստանը ԵՄ և ԱՄՆ պաշտոնյաներին փաստաթղթեր է ներկայացրել, որոնք հաստատում են, որ Ադրբեջանը պահեստավորում է հսկայական քանակությամբ զինտեխնիկա, որը ձեռք է բերել Իսրայելից և Պակիստանից։ Հայաստանը պնդում է, որ տարեսկզբից Ադրբեջանն օրական ստացել է միջինը մեկից ավելի խմբաքանակ զենք։

Սա առաջին դեպքը չէ, երբ Politico-ն գաղտնի տեղեկատվություն է հայտնում Հայաստանի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ հենց Politico-ն էր հայտնել, որ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին Պոլսում տեղի է ունեցել ԵՄ, ԱՄՆ և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպում Արցախի հարցով։ Այս հանդիպմանը, ամենայն հավանականությամբ, հավանության են տվել Բաքվի ագրեսիային Արցախի դեմ և բնիկ բնակչության տեղահանմանը։

Սեպտեմբերի 19-ին ագրեսիան տեղի ունեցավ, և մինչև հոկտեմբերի սկիզբ Հայաստանի ողջ բնիկ բնակչությունը լքեց իր հայրենիքը՝ ամբողջությամբ «ազատելով» Արցախը։

Գրեթե 7 ամիս անց հոկտեմբերի 5-ին Բրյուսելում կայացավ Բլինքեն-ֆոն դեր Լեյեն-Փաշինյան հանդիպումը։ Փաստորեն, Պոլսի ձևաչափով (Փաշինյանը ներկայացնում էր Ռուսաստանի և Թուրքիայի շահերը), արձանագրվեց, որ սեպտեմբերի 17-ի ծրագիրը հաջողվել է, և Արցախը, այդ թվում՝ 2020 թվականին օկուպացված Իրանին սահմանակից տարածքները, ազատ են։ Հիմա հերթը Հայաստանի այլ տարածքների և հայկական պետության լիակատար փլուզմանն է։

Ինչի՞ կամ ո՞ւմ համար է ազատվել Արցախը, և ինչո՞ւ է Իսրայելն ամեն օր զենք մատակարարում Բաքվին՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի լիակատար հավանությամբ եւ ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աչալուրջ հսկողության տակ։

Իսրայելը, որը սպասում էր Արցախի և Հայաստանի մի մասի ամբողջական հայազերծմանը, հոկտեմբերի 7-ից ավերիչ պատերազմ է մղում Պաղեստինում՝ փորձելով արտաքսել բնիկ արաբ բնակչությանը և վերահսկողության տակ առնել Պաղեստինի տարածքը, որը Իսրայելին չի պատկանում, ինչպես Արցախը չի պատկանում «Ադրբեջանին»։

Ոչ ոք չի կարող կանխատեսել Պաղեստինում պատերազմի ելքը, հատկապես հաշվի առնելով այն լուրերը, որ Իրանը պատրաստվում է ուղիղ հակամարտության մեջ մտնել Իսրայելի հետ, այն բանից հետո, երբ Իսրայելի օդուժը հարվածեց Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը և երկու ավագ գեներալների: Իսրայելը կարող է անհետանալ կամ վերածնվել մոխիրներից։

Պատահական չէ, որ տեղեկություններ կային, որ իսրայելական հարձակումները Սիրիայի վրա կառավարվել են օկուպացված Արցախի տարածքներից։ Եվ պատահական չէ, որ Երուսաղեմում ավելի են կոշտացել Հայոց պատրիարքարանի և Հայկական թաղամասի՝ Հին քաղաքի չորս թաղամասերից մեկի դեմ հրեաների գործողությունները։

Իսրայելը հզոր պլացդարմ է կառուցել Արցախի օկուպացված տարածքներում, և այն ուղղված է ոչ միայն Իրանի, այլ նաև Հայաստանի դեմ։ Այս համատեքստում Politico-ի տեղեկատվությունը չափազանց կարևոր է։ Առավել եւս, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարում է իր հրեական արմատների մասին և բացահայտորեն աջակցում է Իսրայելին։

Որպեսզի Պաղեստինում ստեղծվի հրեական պետություն, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ոչնչացվեց 6 կայսրություն, այդ թվում՝ Օսմանյան կայսրությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ներդրվեց այն թեզը, որ Հիտլերը պատերազմը իբր սկսել է հրեաներին ոչնչացնելու համար, պատերազմն ասոցացվեց միայն Հոլոքոստի հետ, և դրա արդյունքը եղավ Իսրայել պետության ստեղծումը 1948 թվականին այն հողի վրա, որն այդ ժամանակ արդեն դարձել էր անտեր։

1898 թվականին տեղի ունեցավ սիոնիզմի հոր՝ Թեոդոր Հերցլի առաջին և միակ այցը Պաղեստին։ Նա ժամանեց Երուսաղեմ՝ հանդիպելու գերմանական կայզեր Վիլհելմ II-ի հետ և առաջարկեց նրան համաձայնագիր, որի համաձայն հրեաները պարտավորվում էին բարելավել Օսմանյան կայսրության ֆինանսական վիճակը՝ սուլթանի կողմից անտեղ իշխանությունից հրաժարվելու և անկախ հրեական պետության ստեղծելու համաձայնության դիմաց։

Մի քանի տարի անց ընդունվեց Բազելի ծրագիրը՝ նպատակ ունենալով Պաղեստինում ստեղծել «տուն հրեա ժողովրդի համար», թեև կային բազմաթիվ այլ առաջարկներ, այդ թվում՝ Բալկանները, Կոնգոն և այլն: Սակայն հրեաները ցանկանում էին Պաղեստինը:

Այդ ժամանակ Պաղեստինը մտնում էր Օսմանյան կայսրության կազմի մեջ, որտեղ պետականաստեղծ ազգերն էին օսմանցիները, հույները և հայերը։ Սուլթան Աբդուլ Համիդ II-ը մերժեց Թեոդոր Հերցլին մեծ փրկագնի դիմաց դոնմեների (հրեաներ, ովքեր իսլամ են ընդունել) Պաղեստինում կառավարելու իրավունք տալը։

Սուլթանն ասաց. «Ես այս հողից ոչ մի թիզ չեմ կարող տալ, քանի որ այն իմը չէ։ Իսլամ ժողովուրդները արյունալի պայքար մղեցին այս հողի բարօրության համար: Եթե ​​Իսլամական խալիֆայությունը երբևէ ոչնչացվի, ապա Պաղեստինին կարող են տիրանալ նույնիսկ առանց փողի: Բայց քանի դեռ ապրում եմ, ես կգերադասեի ինձ սրով սպանել, քան տեսնել Պաղեստինը վերանվաճված»։

1914 թվականի սկզբից ի վեր Թուրքիայում իշխանությունը փաստացի կենտրոնացած էր երիտթուրքական առաջնորդների ձեռքում, որոնք համարվում էին դենմե։ Երիտթուրքերը Թուրքիան ներքաշեցին Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, որն ավարտվեց Օսմանյան կայսրության փլուզմամբ և տարածքների օտարերկրյա օկուպացմամբ։

1915 թվականին առաջնագծից վտարվելու պատրվակով երիտթուրքական իշխանությունները բնաջնջեցին ավելի քան 1,5 միլիոն հայերի։ Առանց Հայոց ցեղասպանության անհնար էր հասնել Օսմանյան կայսրության փլուզմանը և Պաղեստինի անցմանը բրիտանական պրոտեկտորատի։ Քրդերին և այլ ազգերին քշեցին դեպի նոր Թուրքիայի «ազատաած» հայկական տարածքները։

Ինչպես նշում են աղբյուրները, շատ դոնմե հրեաներ, ուղղափառ հրեաների հետ միասին, դարձել են Սալոնիկում խոշոր վաճառականներ և քաղաքական գործիչներ։ Այստեղ նրանցից ամենաազդեցիկները ստեղծեցին երիտթուրքական գաղտնի շարժում, որը Առաջին համաշխարհային պատերազմից հետո հռչակեց Թուրքիայի Հանրապետությունը։

Աթաթուրքը, որը նույնպես դոնմե էր, դարձավ նաև Պաղեստինում հրեական պետության հիմնադիրներից մեկը՝ Առաջին համաշխարհային պատերազմի և Եվրոպայում նացիստների տիրապետության սկզբի ժամանակ։

Հրեական պետությունը ստեղծվել է 1948 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ ՄԱԿ-ի և ներկայիս աշխարհակարգի հետ միասին, և այս աշխարհակարգը ոչ փոքր մասով կառուցված է այն սկզբունքների վրա, որոնք թույլ են տվել ստեղծել Իսրայել պետությունը։

Համաշխարհային առաջնորդները հիմա խոսում են այդ աշխարհակարգի փլուզման մասին, իսկ դա նշանակում է նաեւ Իսրայելի դերի փոփոխություն։ Ըստ աղբյուրների՝ Հերցելը չէր կարող կանխատեսել, որ արաբները գրկաբաց չեն ընդունի Իսրայելը և կպայքարեն։ Նա չկարողացավ կանխատեսել, որ Իսրայելի ստեղծմանը դեմ կլինի մահմեդական աշխարհի մի մասը, և դա կարող է ճակատագրական լինել Իսրայելի համար։

Ո՞ւմ համար և ինչո՞ւ էին «ազատել» Արցախը եւ “ազատում” Հայաստանը։