Այսօր՝ Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրը, հիշատակի արարողություն է տեղի ունեցել Նոյեմբերյան համայնքում: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետի աշխատակազմից։
Ներկաները հարգանքի տուրք են մատուցել 1991 թ․ մայիսի 6-ին Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների հիշատակին:
Մայիսի 5-ի գիշերը և մայիսի 6-ի առավոտյան շուրջ մեկ շաբաթ խորհրդային զորքերի կողմից շրջափակված Ոսկեպար գյուղում սպանվել է 18 հայ, հիմնականում՝ ոստիկաններ, ոմանք գերի են ընկել, երեք վիրավոր մահացել է Գյանջայի բանտում։
1991-ի մայիսին, ելույթ ունենալով Մոսկվայի Մանեժնայա հրապարակում, ՌՍՖՍՀ պատգամավոր Անատոլի Շաբադը, ով եղել է Ոսկեպարում և ականատես է եղել ջարդերին, հայտարարել է, որ դա «կենտրոնի և ադրբեջանական կառավարության» նախապես ծրագրված գործողություն էր. խորհրդային զորքերը «տեռոր» են իրականացրել, սպանել ու զինաթափել է օրինական ոստիկաններին»։
Խորհրդային դեսանտայինները կամավորներին զինաթափելու պատրվակով շրջափակում են Ոսկեպարը։ Նախկին ոստիկան Գեորգի Քոչարյանը գերի է ընկել և 101 օր պահել Գյանջայի բանտում։ Նոյեմբերյանի ոստիկանության անձնակազմը՝ 18 հոգի, գումարած ևս վեց քաղաքացիական անձ, պետք է հերթափոխով անցնեին։ Փակված Ոսկեպար հնարավոր էր մտնել միայն շրջանցիկ՝ լեռնային ճանապարհով։ Հենց այս ճանապարհին խորհրդային զորքերը դարան դրեցին, հերթափոխը շրջափակվեց։ Ուժերը անհավասար էին, և դեսանտայիններն անմիջապես անցան հարձակման։
Հիմա Ոսկեպարում իրականացվում է “Կոլցո”-2 օպերացիա։ Արցախում այն “հաջողությամբ” ավարտվեց 2023-ի սեպտեմբերին։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: