Պուտին, Բեթղեհեմ, 2012 թ
Երեկ՝ մայիսի 7-ին, Մոսկվայում տեղի է ունեցել Պուտինի երդմնակալության արարողությունը։ Նա հինգերորդ անգամ կկառավարի Ռուսաստանը։ Նա իր ելույթներում ակնարկել է ավտորիտարիզմի մասին և կոչ է արել հաղթանակ տանել Ուկրաինայի նկատմամբ։ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի վերլուծաբանները վերլուծել են Պուտինի ելույթը, որը նա հնչեցրել է երդման ժամանակ։
Նա ասաց, որ ինքը չի պատերազմում այլ երկրների հետ, այլ օգնության է հասնում «արտերկրի հայրենակիցներին», որոնք ապրում են Ռուսաստանի «պատմական հողերում»։ Զրույցի ընթացքում Պուտինը ակնարկել է, որ երկրին անհրաժեշտ է «ամուր ձեռք» և «ուժեղ կառավարություն»։ Նա բազմիցս ընդգծել է երկրում ավտորիտար ռեժիմի հաստատման անհրաժեշտությունը։
Պուտինին լիովին և ամբողջությամբ աջակցում էին ռուս ուլտրաազգայնականները։
Երդմնակալությանը ներկա են եղել Z-բլոգերներ, այդ թվում՝ Կոցը և Պեգովը։ Վերջինս որոշել է Պուտինին անվանել «կայսր»՝ հիշելով նման կոչում Ռուսաստանի Դաշնության պատմության մեջ 1721-1917 թվականներին։
Սա այն նույն Պեգովն է, ով արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հայերի վրա “նավոդկա” էր տալիս, ֆեյքեր էր հրապարակում ու վայելում արցախահայության անհասկանալի «վստահությունը»։ «Ռուսաստանի համար Արցախից հրաժարվելը նույնն է, ինչ հրաժարվել Ղրիմից»,- ասել է Պեգովը՝ պաշտպանելով կայսրության սահմանները։
Պուտինի կայսերական նկրտումները, ով իր նախագահության սկզբում նույնիսկ փողոց ու հրապարակ գնեց Բեթղեհեմում և բացեց Երուսաղեմում ՌԴ ներկայացուցչյուն՝«թագավորության թոմոս» ստանալու համար, այդպես էլ հաջողության չհասավ։ Նրան երբեք չեն ընդունել “արիստոկրատական ակումբ”։ Բայց որպես «ոչ զտարյուն»՝ նա ոչ մի բանի առաջ կանգ չի առնի՝ ապացուցելու իր «կայսերականությունը»։
Պուտինը «Արցախը չզիջեց», Արցախը կխեղդի նրան։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: