Սովետական շրջանում գարնանային արձակուրդների ժամանակ ստուգատես էր դպրոցներում: Արխիվները թերթելիս պատահական գտել ենք 1985 թ. «Կոլտնտեսական» թերթի հոդվածը Հադրութի գյուղերում իրականացվող գեղագիտական դաստիարակությանը նվիրված ստուգատեսի մասին:
Թերթի խմբագրությունը գտնվում էր Հադրութ քաղաքում, թերթը տպագրվում էր Հադրութի շրջանային տպարանում:
1985 թվականի մարտի 30-ի գեղագիտական դաստիարակության ստուգատեսը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 40 ամյակին: Ստուգատեսին մասնակցել է շրջանի ութամյա դպրոցների մեծ մասը:
Միջոցառումների ժամանակ աշակերտները արտասանում, երգում և պարում էին: Այդ տարի առանձնանում էին Մեծ Թաղերի, Մարիամաձորի, Ջրակուսի, Թաղասեռ, Հադրութի Մ.Մանվելյանի դպրոցի աշակերտները: Ըստ արդյունքների 1-ին տեղը զբաղեցրել էր Մեծ Թաղերի դպրոցը:
Քրիստինե Ալավերդյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: