Նախաձեռնությունը պատկանում է «Հարմոնիա» ՀԿ-ին։ Արդեն մի քանի համայնքներում՝ Աշտարակում, Գառնիում, տեղի են ունեցել միջոցառումներ։ Առաջիկայում կազմակերպության իրավաբաններն ու անձնակազմը հանդիպումներ կանցկացնեն Փարաքար և Մասիս համայնքներում։
Կազմակերպության ղեկավար Ջուլիետա Առուստամյանի խոսքով, տեղ-տեղ շատ արցախցիներ են գալիս՝ 30-ից ավելի, իսկ որոշ տեղերում՝ տեղեկատվության պակասի պատճառով՝ 10-ից պակաս։
«Ցավոք, տեղում պետք է լինեն մարդիկ, ովքեր նախապես կբացատրեն մեր նախաձեռնության էությունն ու անհրաժեշտությունը։ Բայց մարդիկ շատ խնդիրներ ունեն, որոնք չգիտեն ինչպես լուծել։ Սա ներառում է բնակության վայրի հետ կապված փաստաթղթեր, ֆինանսական աջակցություն ստանալու հետ կապված խնդիրներ, վարկային պատմություն, աշխատանքային ստաժ և այլն»:
Առուստամյանը նաև ընդգծեց լեզվական խոչընդոտի գործոնը. «Շատ արցախցիներ կառավարության որոշումներում լավ չեն հասկանում պաշտոնական հայերենը, երբեմն պետք է բացատրել Ղարաբաղի բարբառով»։
Անվճար իրավաբանական օգնությունը ներառում է.
1. Արցախից բռնի տեղահանվածների խնդիրների փաստաթղթավորում
2. Արցախից բռնի տեղահանված և առանձնապես խոցելի (սոցիալապես անապահով, գործազուրկ, հաշմանդամ, ուսանող, կանայք և այլն) կատեգորիային ընդգրկված անձանց իրավաբանական օգնություն պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ խնդիրների լուծման համար
3.Արցախահայության իրավունքների պաշտպանություն և շահերի ներկայացում Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում
Իրավաբանական օգնություն ստանալու համար արցախցիները կարող են զանգահարել +374 10 540199 հեռախոսահամարով կամ գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: