Շվեդիայի Մալմո քաղաքում կայացել է Եվրատեսիլ 2024 երաժշտական մրցույթի եզրափակիչը։ Շվեյցարացի կատարող Նեմոն «The Code» երգով զբաղեցրել է առաջին տեղը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Խորվաթիան, երրորդը՝ Ուկրաինան։
Ֆրանսիան չորրորդն է։ Իսրայելցի երգիչ Էդեն Գոլանը հինգերորդ տեղում է։ Դրան հաջորդում են Իռլանդիան, Իտալիան, Հայաստանը, Շվեդիան, Պորտուգալիան, Հունաստանը, Գերմանիան, Լյուքսեմբուրգը, Լիտվան, Կիպրոսը, Լատվիան և այլն։
Մրցույթի հաղթող «The Code» երգը օպերայի և հիփ-հոփի հիբրիդ է, որը խոսում է սեփական ինքնությունը ընդունելու և ոչ բինար լինելու փորձի մասին: Նեմոն առաջին ոչ բինար արտիստն է, ով հաղթել է Եվրատեսիլում:
Հայաստանը Եվրատեսիլում ներկայացրել է Լադանիվա դուետը՝ «Ժակո» երգով՝ առաջին անգամ ամբողջությամբ հայերենով։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: