Կրասնոդարում գտնվող արցախցիները ստեղծել են տելեգրամյան ալիք, որի միջոցով կապ են պահում միմյանց հետ: Խմբի ադմին Գայանե Հովսեփյանը նշեց, որ խմբում արցախցիներն իրար օգնում են գտնել աշխատանք, պատասխաններ ստանալ գրանցման հարցերի վերաբերյալ, պահպանել բարբառը և մշտապես հաղորդակցվել: Խմբի անդամների թիվն արդեն հասել է 1070-ի:
Տաթև Ազիզյան