ՄԱԿ-ի Խոշտանգումների կոմիտեն հայտարարություն է տարածել արցախյան պատերազմի ժամանակ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ՝ նշելով էթնիկ հայերի հանդեպ խոշտանգումների, արտադատական սպանությունների և անօրինական կալանավորման բազմաթիվ դեպքեր։
Սակայն հրապարակային հայտարարության մեջ ասվում է, որ ՄԱԿ-ի կոմիտեն «մտահոգված է զինված հակամարտությունների և հակաահաբեկչական գործողությունների ընթացքում էթնիկ հայերի նկատմամբ ենթադրյալ արտադատական սպանությունների, խոշտանգումների և դաժան վերաբերմունքի կապակցությամբ»:
Ի՞նչն է ՄԱԿ-ի կոմիտեն անվանում «հակաաբեկչական գործողություն»: Եւ ե՞րբ է ՄԱԿ-ը Արցախի բնակիչներին և ՊԲ-ն ճանաչել որպես «ահաբեկչական կազմակերպություններ», որոնց դեմ ագրեսիան անվանում է «հակաահաբեկչական գործողություն»։
ՄԱԿ-ի նման ձևակերպումները միայն խրախուսում են Բաքվին նոր ահաբեկչություններ և խոշտանգումներ իրականացնել։