Ես աջակցում եմ «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժմանը՝ մասնակցելով հանրահավաքներին: Այդ մասին ասել է Արցախի նախկին պետնախարար եւ օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը։
“Լավ է, որ արդեն հաջորդ գործողություններն ու ծրագրային դրույթները որոշակիորեն հստակեցվում են, ինչի շնորհիվ շարժման համակարգվածությունն ու արդյունավետությունը կբարելավվեն: Իհարկե, շարժման բովանդակության ու մարտավարության հետ կապված դեռ զգալի բարելավման տեղ կա, բայց դա ընդհանրապես պատճառ չէ շարժմանը չաջակցելու համար:
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը մեծ համախմբվածություն, էներգիա ու ներուժ է գեներացնում, և հավատում եմ, որ այն կարող է հաջողել: Սրբազանի կողմից ներկայացվող՝ պատվի, հաշտության ու խաղաղության ազգային օրակարգը խիստ պահանջված է՝ գործող իշխանությունների վարած նվաստացուցիչ ու վտանգավոր զիջողականության, ներքին թշնամանքի ու մանիպուլյացիաների քաղաքականության պայմաններում:
Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա՝ հնարավորություն տալով նոր ձևավորվելիք իշխանություններին վերականգնել ազգային հաշտությունը, բարելավել մեր ռազմավարական դիմադրողականությունը և տեր կանգնել մեր անզիջելի իրավունքներին ու շահերին”,- ասել է նա։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: