Կիրանցում դեռ սպասում են, բայց “սահմանազատումը” դադարեցված է

  • 12:32 15.05.2024

Տավուշի մարզի Կիրանց գյուղում իրավիճակն անորոշ է, գյուղացիները տեղյակ չեն, թե այսպես կոչված սահմանազատման գործընթացի հարցով գյուղի վերաբերյալ վերջնական ինչ որոշում է կայացվել։ Ըստ ավելի վաղ տարածված հայտարարության՝ այսօր Տավուշի մարզում այսպես կոչված սահմանազատման վերջնաժամկետն է՝ մայիսի 15-ը։ Բայց, ինչպես հայտնի է, Կիրանցի մասով այդ աշխատանքները սառեցվել էին, քանի որ պարզվել էր՝ սահմանագիծը երեք կետում պետք է անցի հենց գյուղի միջով։

Ավելի վաղ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանն ասել էր, որ երեք կետում աշխատանքները ժամանակավորապես սառեցվել են, վտանգը դեռ առջեւվում է։

Այսօր step1.am-ի հետ զրույցում Կամո Շահինյանն ասաց, որ դեռ որեւէ տեղեկություն չունեն, թե ինչ է լինելու։ «Մենք գյուղում ենք, ոչ մի տեղեկություն չունենք, ոչ մի բան չեն անում։ Իրավիճակը դեռ մնում է անորոշ, մենք էլ սպասում ենք, թե ինչ պետք է լինի»,- ասաց Կամո Շահինյանը։

Ռոզա Հովհաննիսյան