Մուշկապատ գյուղի հիմնադրման մասին հստակ տեղեկություններ չկան, սակայն ամենայն հավանականությամբ այն սկզբնավորվել է վաղ միջնադարում, չնայած հնագիտական հուշարձանները փաստում են, որ տարածքը դեռ վաղնջական ժամանակներից բնակեցված է եղել։
Գյուղում է գտնվում Վարդան զորավարի անունը կրող մատուռը, ներկայիս Սբ․ Աստվածածին եկեղեցու կողքին, հարավային մասում։ Այն ամբողջ Վարանդա գավառի ամենահայտնի ուխտավայրերից մեկն է եղել։ 13-րդ դարում մատուռին կից կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Ինչպես գրում է ազգագրագետ, եպիսկոպոս Մակար Բարխուդարյանցը, շատ հին է՝ մոտավորապես 13-րդ դարից։ Դռնկալի քարե խաչկալի վրայի արձանագրությունը, որը չի պահպանվել, հաստատում էր, որ 18-րդ դարում Դիզակի Մելիք Եգանը հիմնովին վերանորոգել է եկեղեցին։ Ու քանի որ համարյա փլված է եղել ու նախկին տեսքը չի պահպանվել, Մելիք Եգանի վերանորոգման աշխատանքները շատ հաճախ շփոթեցվում է կառուցման հետ, և եկեղեցին թվագրվում է 17-18-րդ դարերով։
20-րդ դարի սկզբին Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանան էր Աբրահամի որդի Զավենը, ով ավարտել էր Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Զավեն Ադամյանը միաժամանակ նաև ուսուցչություն էր անում, կրթում գյուղի երեխաներին։
Մուշկապատցի աստվածավախ քահանան կարծում էր, որ երեխան խմորի պես մի բան է, ինչ ձև տաս, նա էլ կլինի կյանքում։ Թերևս նմանատիպ կարծիքներ ու տարբեր համեմատություններ շատ կան հայտնի մանկավարժների կողմից, սակայն քահանայի այս միտքը ճակատագրական եղավ նրա համար։ Նա վիրավորել էր, խորհրդային երեխային համեմատելով խմորի հետ։
Զավեն Աբրահամյանին աքսորեցին, ու էլ ոչ-ոք չտեսավ նրան, իրականում այս շիրմաքարի տակ հանգչում է կինը՝ Ծովինարը, իսկ նրա գերեզմանն անհայտ է։
Արմինե Հայրապետյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: