Բագրատ Սրբազանը վաղը կմեկնի Կիրանց: Այս մասին այսօր` մայիսի 19-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը:
«Վաղը ես մեկնելու եմ Կիրանց։ Ովքեր գալու են, ժամը 09:30-ին կհանդիպենք Աբովյանի ճանապարհին տուֆ քարի մոտ (Երևանի հյուսիսային դարպասներ): Մենք այս ընթացքում չենք վերադարձել Կիրանց եւ գտնում եմ, որ կարեւոր է վերադառնալ այնտեղ»,-ասաց նա:
Կիրանցում են գտնվում արդեն հայ սահմանապահները, որոնք պետք է կանգնեն նոր “դելիմիտացված” սահմանին։ Սակայն, ինչպես պարզ է դարձել մայիսի 15-ին, Կիրանցում 3 սահմանային կետ դեռ որոշված չէ։
Բացի այդ, ճանապարհը, մի քանի բնակելի տուն, տարածքներ պետք անցնի թշնամու կողմ։ Բնակիչները կտրուկ դեմ են լքել իրենց տները։
Ապօրինի սահմանազատումն ու կապիտուլյացիոն ընթացքը կասեցնելու նպատակով է ստեղծվել “Տավուշը հանուն հայրենիքի” շարժումը, եւ այդ նպատակին հնարավոր է հասնել առաջին հերթին Կիրանցում։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: