«Հնագույն-միջնադարյան բարքերը նորից մոդայիկ են դարձել՝ մրցակից պետության անկախ ղեկավարին հրավիրում են հանդիպման ու սպանում»,- մեկնաբանելով ուղղաթիռի կործանման հետևանքով Իրանի նախագահի եւ արտգործնախարարի մահը, ասաց Արցախի Հանրային խորհրդի անդամ, Արցախյան շարժման մասնակից Գագիկ Ավանեսյանը։
«Հիպոթետիկորեն պարզապես պետք էր տեսնել, թե որ ուղղաթիռ է նստում Ռաիսին, ինչը կարող էր կազմակերպել Ալիևը։ Իսկ Արցախի օկուպացված տարածքներից Ռաիսի ուղղաթիռի էլեկտրոնիկան ճիշտ պահին անջատելն առանձնապես դժվար չէր այնտեղ խրված իսրայելական ուժերի համար։ Եվ նույնիսկ հետքերը չես գտնի:
Շահառուներ՝ Ռուսաստան, Թուրքիա, Իսրայել: Երկրորդ հրեական պետությունը՝ Ադրբեջանը նույնպես, թեև անձամբ Ալիևի համար հեռանկարները պայծառ չեն»։
Հարցին, թե ինչպես կանդրադառնա այս միջադեպը Հայաստանի վրա, Ավանեսյանը պատասխանեց.
«Հայաստանի իշխանությունը մինչ այժմ գործել է վախից դրդվելով։ Բայց իրանական ուղղաթիռի կործանումից հետո յուրայինների հանդեպ վախը կնվազի, դրա փոխարեն բազմապատիկ կմեծանա արտաքին ուժերի հանդեպ վախը, որ նրանց հետ կվարվեն այնպես, ինչպես Ռաիսիի հետ, ուստի նրանք ավելի եռանդով կհանձնեն հայկական դիրքերն և կկատարեն են բոլոր պահանջները»։
Գագիկ Ավանեսյանը նշեց, որ Իրանի արտաքին քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կմնա անփոփոխ, քանի որ «Իրանի արտաքին քաղաքականությունը որոշում է հոգևոր առաջնորդը, թեև պատմության մեջ որոշիչ է նաև անհատի դերը»։
«Ռաիսիի սպանությունը ոչ մի կերպ չի ազդի Իրան-Հայաստան հարաբերությունների վրա։ Նույնիսկ հավանականություն կա, որ նոր նախագահն ավելի ծայրահեղական դիրքորոշում կունենա, քանի որ Ռաիսիի դեմ մահափորձի մեջ կդիտվի սիոնիստական հետք։ Մի մոռացեք, որ Հայաստանն Իրանի միակ դարպասն է դեպի Եվրոպա։ Չեմ բացառում, որ մենք կվերադառնանք Ահմադինեժադի ժամանակներին.
Միևնույն ժամանակ Իրանը կանի ամեն ինչ, որպեսզի տարածաշրջանում չներքաշվի ռազմական գործողությունների մեջ, ու թեև նրանք բացարձակապես պատրաստ են կռվելու, բայց կսպասեն իրենց ժամանակին»։
Ալվարդ Գրիգորյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: