Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են ինչպես Հայաստան-ԱՄՆ երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Դեյվիդ Քոհենը քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, հայտնում է ԱԽ գրասենյակը:
2022 թվականի հուլիսին Հայաստան էր այցելել ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը, նույն տարվա դեկտեմբերին էլ՝ Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը:
Այցը կայանում է Իրանի նախագահի մահվանից մեկ օր անց։ Փորձագետները կարծում են, որ Ռաիսիի մահը կարող է շրջադարձային լինի տարածաշրջանի համար։