Իշխանությունը զավթելու նախապատրաստության մեղադրանքով ձերբակալվել է Հրաչ Ղևոնդյանը, որը Սպիտակցի Հայկոյի որդին է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ փաստաբանական խմբից։
«Մեղադրանք է ներկայացվել իշխանության զավթման նախապատրաստության փորձ կատարելու համար։ Մեղադրանքի առաջադրման փուլում է գործը։ Ներկայացվել է նաեւ միջնորդություն՝ նրան կալանավորելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նրա կողմից իբր թե խշխանությունը զավթելու նախապատրաստությունը պետք է տեղի ունենար մայիսի 26-ից սկսած հանրահավաքների ընթացքում»,- ասացին փաստաբանները։
Ըստ փաստաբանների՝ սա արվել է բացառապես այս օրերին փողոցում ընթացող պայքարը կաշկանդելու և ուղղված է ազատ հավաքների դեմ․ «Հրաչ Ղևոնդյանի գործողություններում նշույլ անգամ չկա իշխանության զավթմանն ուղղված գործողություններ կատարելը»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: