Լույսերը վառված այս շենքերը գտնվում են Ստեփանակերտի Թումանյան փողոցում, որը վերջին տարիներին է կառուցվել` զոհված զինծառայողների ընտանիքների համար: Երկու օր առաջ ադրբեջանական սոցցանցերում հրապարակված այս լուսանկարից կարելի է ենթադրել, որ հենց այս նորակառույցում են «տնավորվել» նրանց ոստիկանները, կամ ով կա այս պահին քաղաքում:
Հարեւանությամբ գտնվող անվանափոխված Գուրման սուպերմարկետն է ու նրա վերեւ գտնվող դատարկված բնակարանները: Նույն փողոցի վրա մյուս նորակառույցներն են, որտեղ ընդամենը մի քանի տարի ապրեցին իրական տերերը:
Սոցցանցերում տեսանյութ է շրջանառվում, որից պարզ է դառնում, որ ադրբեջանցիները քանդում են Ստեփանակերտի ավտոկայանի շենքը` հավանաբար դեպի ԱրՊՀ տեսարան բացելու համար: Ադրբեջանցիները համալսարանի ճակատային մասին ինչ-որ հունահռոմեական ոճի սյուներ են ավելացնում, ներկայացնում, որ համալսարան են կառուցում, որն «արտասահմանից» ուսանողներ է ընդունելու շուտով: Շենքը վերջերս կապիտալ վերանորոգվել եւ տուֆով էր պատվել:
«Ադրբեջանի վարչակազմը սկսել է Ստեփանակերտի բնակելի շենքերի ապամոնտաժումը։ Համատարած տեսագրությունների հիման վրա մայիսի սկզբին քանդվել է բնակելի շենքերի մի ամբողջ զանգված և քաղաքային ավտոկայանը», – գրում է Սերգեյ Շահվերդյանը:
Ալիեւին դուր չի եկել նաեւ Եվրոպա հյուրանոցը: Այնտեղ նույնպես «վերանորոգման» աշխատանքներ են:
Մարութ Վանյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: