Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով կա 4 զոհ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Քիչ առաջ նաև հայտնաբերվել է անհետ կորած անձանցից մեկի դին։ Կարող ենք ասել, որ ունենք չորս զոհ այս աղետի հետևանքով»,- ասաց Սանոսյանը։
Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով 17 կամուրջ է փլուզվել, որոնցից 5-ը խոշոր կամուրջներ են։
«Ընդհանուր առմամբ՝ 17 կամուրջ է փլուզվել։ Դրանց մի մասը փոքր կամուրջներ են՝ համայնքային նշանակության, բայց նաև փլուզվել է 5 խոշոր կամուրջ, և մեզանից մեծ ջանք ու ժամանակ կպահանջվի դրանք վերականգնելու համար։ Այդ կամուրջների փլուզման հետևանքով ստեղծվել է բնակավայրերի հետ կապի լուրջ խնդիր։ Եթե փոքր համայնքների պարագայում լուծումներ գտնվել են և այդ համայնքներում կապի խնդիր չկա, խոշոր կամուրջների փլուզման պարագայում կապի խնդիր ստեղծվել է»,- ասաց Սանոսյանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: