Այլեւս իրենք պետք է ուզենան հանդիպել, ոչ թե մենք: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, Երեւանի Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք դեռեւս բա՞ց է իշխանության հետ հանդիպելու իր հայտարարությունը:
1938 թվականին բոլշեւիկների կառավարությունը Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Մուրադբեկյան հայրապետին խեղդամահ արեց: Սա ուղիղ համեմատական է այս մարդկանց հետ: Սրանք անունով էլ են դիմում: 1937-ին երկու արքեպիսկոպոսներ գնդակահարվել են պետական անվտանգության կոմիտեի նկուղներում: Սա նույն գիծն է, որ այս մարդիկ շարունակում են իրենց նախնիների գործը»,-ասաց Սրբազանը: