2019 հունվարի 30-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը:
Ահա Նիկոլ Փաշինյանի երդման տեքստը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը»:
Նույն երդումը Փաշինյանը տվել է 2021 թվականի սեպտեմբերի 10-ին՝ արտահերթ ընտրություններից հետո։
Այս երդումը գրեթե ամբողջությամբ դրժվել է․ Փաշինյանը մերժում է համազգայինը, առաջարկելով նունիսկ մտքերում սահմանափակվել անհայտ տարածքով Հայաստանի Հանրապետությամբ։ Նա ասում է, որ չկա հայրենիք, կա պետություն։ Բացի այդ, Փաշինյանը ոչ միայն բազմիցս խախտել է Սահմանադրությունը, այլեւ, փաստորեն, հայտարարել է, որ այն ուժ չունի, քանի որ ժողովուրդը չի քվեարկել այդ Սահմանադրության համար, եւ պետք է “լեգիտիմ” Սահմանադրություն։
Ինչ վերաբերում է ՀՀ ինքնիշխանությանն ու շահերին, ապա Փաշինյանի օրոք դա հեղհեղուկ մի նյութ է այլեւս, եւ դրանց հավատարիմ լիները պայմանական է։Այդքանից հետո նա դեռ վարչապետ է։