Հեռախոսահամարների տվյալների մեծ բազայի արտահոսք է եղել, որում մոտ 280,000 հայաստանցու հեռախոսահամար կա, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է տեղեկատվության անվտանգության և մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Նա նշել է, որ խոսքը հավանաբար Getcontact ծրագրի բազայի մասին է։ Ըստ նրա՝ արտահոսած տվյալներում կան բազմաթիվ մարդկանց հեռախոսահամարներ, որոնցից հստակ երևում է, որ նրանք հատուկ ծառայությունների աշխատակիցներ են, քանի որ ընկերներից մեկն այդպես է նրա հեռախոսահամարը նշել իր հեռախոսում։
«Ազգովի ազգային անվտանգության դեմ ենք աշխատում։ Շնորհավոր հերթական անգամ»,- գրել է Սամվել Մարտիրոսյանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: