ԱՄՆ-ը՝ Ալմաթի հռչակագրի եւ Ստալինի որոշման ամենամեծ ջատագով

  • 11:06 08.06.2024

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերի գծով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը հունիսի 10-12-ին կայցելի Երեւան, տեղեկացրել է  ԱՄՆ պետդեպարտամենտը։

«Պետքարտուղարի օգնական  Օ՛Բրայենը կգլխավորի հանդիպումը ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության շրջանակում, որի ժամանակ կքննարկվի զգալի առաջընթացը, որը ձեռք է բերվել երկկողմ հարաբերություններում, կդիտարկվեն հետագա քայլերը։ Պետքարտուղարի օգնական Օ՛Բրայենը կհանդիպի բարձրաստիճան կառավարական պաշտոնյաների հետ՝ քննարկելու համար ԱՄՆ աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ամուր եւ արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման հարցում, ներառյալ Ալմաթիի հռչակագրի օգտագործումը որպես սահմանազատման հիմք։ Պետքարտուղարի օգնական Օ՛Բրայենը կհանդիպի նաեւ գործարար շրջանակների եւ կշփվի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»,- նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի հաղորդագրությունում։

Պարզ է, թե ԱՄՆ ինչի համար է առաջ քաշում ԱՊՀ կազման մասին Ալմաթիի հռչակագիրը՝ միայն այդ փաստաթղթով Ղրիմը կարելի է ուկրաինական համարել։ Սակայն հենք այդ փաստաթղթի վրա են փորձում հենվել նաեւ Ղարաբաղի՝ Բաքվին պատկանելիության կողմնակիցնեը։ Եթե Ղրիմը Ուկրաինային է նվիրել Խռուշչովը, ապա հայկական Ղարաբաղը նորաթուխ ադրբեջանին է նվիրել Ստալինը։ Ստացվում է, որ ԱՄՆ լիովին սատարում է Խռուշչովի եւ Ստալինի որոշումներին ու սովետական սահմաններին։     

f