Հայաստանի Ազգային ժողովում հունիսի 21-ին խորհրդարանական լսումներ կկազմակերպվեն «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով:
Այս առնչությամբ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է հրավիրել:
Հիշեցնենք, որ նման հանրաքվե կազմակերպելու առաջարկով հանդես է եկել Ժողովրդավարական ուժերի հարթակը, որի մասնակից կուսակցություններն են «Հանրապետություն» կուսակցությունը (նախագահ Արամ Սարգսյան), «Հանուն Հանրապետության» կուսակցությյունը (նախագահ Արման Բաբաջանյան), Քրիստոնյա-ժողովրդավարական կուսակցությունը (նախագահ Լևոն Շիրինյան) եւ Հայաստանի եվրոպական կուսակցությունը (նախագահ՝ Տիգրան Խզմալյան)
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: