Հիշու՞մ եք Գանձասարի սպիտակ ձիու տիրոջը. ես նրան «Ղարաբաղյան շոումեն» էի անվանում։ Նրա մինի շոուները՝ ձիով կամ նրա շուրջը, դիտարժան էին և միշտ ուրախություն էին պատճառում մարդկանց:
Ամեն ոք, ով եղել է Գանձասարում, հավանաբար ունի այս սպիտակ ձիու վրա նստած լուսանկարներ, hատկապես` կանայք: Հիշում եմ, թե ինչպիսի ակնածանքով էր նա նստեցնում հատկապես գեղեցիկներին՝ ծունկն առաջարկելով…
Ընկերուհիս պատմել է, որ Գրիշա Ասրյանին վերջերս է տեսել Վանաձորում։ Հարցրել է կյանքի մասին, թե ինչպես է տեղավորվել։
Պարզվել է, որ կյանքը դժվար է, հազիվ ծայրը ծայրին է հասցնում։ Առանց բնակարանի և եկամտի։ Նա չի կարողացել սպիտակ ձին տեղափոխել Հայաստան. ձիեր տեղափոխելու համար պայմաններ կամ հնարավորություն չկար, մարդկանց էին հազիվ տեղափոխում՝ ադրբեջանական գնդակոծության տակ։
Գրիշան շատ է ուզում Հայաստանում ձի գնել, որպեսզի փորձի հավելյալ գումար վաստակել այնպես, ինչպես Գանձասարում։ Բայց ֆինանսական հնարավորությունները նրան դա թույլ չեն տալիս, իսկ կյանքի պայմանների բարելավման հույսը, ըստ տղամարդու, ամեն ամիս մարում է։
Ալվարդ Գրիգորյան
(լուսանկարը՝ համացանցից)