Տիկին Մ.Զախարովան չորեքշաբթի՝ հունիսի 19-ի ճեպազրույցի ժամանակ մեղադրեց Ֆրանսիային.
«Փարիզը հրահրում է զինված առճակատման հերթական փուլը Հարավային Կովկասում։ Այս մասին հունիսի 19-ին կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի կողմից ֆրանսիական CAESAR ինքնագնաց հրետանային համակարգերի գնման պայմանագիրը։
Զախարովան այս պայմանագիրն անվանել է էսկալացիա հրահրելու «եւս մեկ քայլ»։
«Ֆրանսիան չի առաջնորդվում Հայաստանի շահերով, նույնիսկ մեկ ժողովրդի շահերով։ Ոչ մի նման բան. Փարիզը ձգտում է օգտագործել տարաձայնությունները, հակասությունները երկրների ներսում կամ երկրների միջև՝ որպես սեփական պատեհապաշտ նպատակներին հասնելու գործիք»:
Հարց տիկին Զախարովային. Բաքվի նացիստական ռեժիմին միլիարդավոր դոլարների հարձակողական զենք մատակարարելով 2005-2018թթ. (տե՛ս «Երկակի ստանդարտների պարադոքսները», http://russia-artsakh.ru/node/19000), արդյո՞ք Կրեմլը «հրահրեց զինված առճակատման հերթական փուլը Հարավային Կովկասում»։
Ինչպես ակնհայտ է, 2016 թվականի ապրիլյան պատերազմը և Բաքու-Անկարա-միջազգային ահաբեկիչների եռակի դաշինքի 44-օրյա ագրեսիան Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ 2020 թվականին, 2023 թվականի սեպտեմբերին ԼՂՀ-ի դեմ ագրեսիան մեր հարցի երեք հստակ պատասխաններն են։
Միևնույն ժամանակ, տիկին Զախարովան ուղղեց… իր ղեկավար Մ. Գալոիզինին (տե՛ս «Գալուզին. Հայաստանը, անցնելով ԱՄՆ «հովանոցի» տակ, կկործանի Ռուսաստանի Դաշնության հետ ընդհանուր պաշտպանական տարածքը», http://russia-artsakh.ru/node/19069. «Գալուզինը չի ցանկանում ընդունել սեփական քաղաքականության ձախողումը», https://dzen.ru/a/ZnKyoRsn6Sa2Lmk_): Զախարովան մեկնաբանել է.
«Ռուսաստանը չի հրաժարվում Հայաստանի հետ շփումներից ռազմատեխնիկական ոլորտում. Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ կապված ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարության և այն լուրերի հետ, որ Ռուսաստանը կարող է հրաժարվել Հայաստանի հետ զենքի մատակարարման վերաբերյալ բանակցություններից»:
Այո՛, Մաշան այնքան ուժեղ է, որ ուղղում է իր փոխնախարար Գալուզինին։
Թե՞ պարոն Գալուզինը հերթական հիմարությունն էր ասում։
Ալեքսանդր ԱՆԴՐԵԱՍՅԱՆ