ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Պետդեպարտամենտի փոխանցմամբ, Բլինքենը շեշտել է խաղաղության համաձայնագրի ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի շարունակական առաջընթացը և ընդգծել անհապաղ համաձայնագրի կնքման կարևորությունը՝ վերահաստատելով այդ ուղղությամբ ԱՄՆ աջակցությունը։
Շեշտելով նաև ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների կարևորությունը՝ պետքարտուղարն ընդգծել է Ադրբեջանի հետ կառուցողական համագործակցությունը կլիմայական և էներգետիկ նպատակների շուրջ։
Բլինքենը նաև ասել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Բաքվին COP29-ի հաջողության հարցում:
ԱՄՆ պետքարտուղարը Բաքու-Վաշինգտոն հարաբերություններն արմրացնելու ու նորացնելու կոչ է արել, ինչպես նաև հորդորել է Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին և անհապաղ ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին։
Հայաստանի ԱԳՆ վերջին հայտարարությունը տեղիք է տվել այն կարծիքին, որ ԱՄՆ հովանո ներքո ընթացող ռուս-թուրքական գործընթացում Ալիեւը հապաղում է ինչ-որ քայլ կատարել։ Նրան, գուցե դրդում են մի քիչ հետ քաշվել “30 հայկական գյուղերի տարածքներից”, որ փրկեն ՀՀ իշխանությունների դեմքը։ Իսկ որպես “ճնշման միջոց” օգտագործվում է Բաքվում նոյեմբերի 11-22 կայանալիք Կլիմայական գլոբալ գագաթնաժողովը։
Այդ գագաթնաժողովը, ենթադրվում է, պետք է “համաշխարհային խաղաղության” հարթակ դառնա՝ ԱՄՆ ինչ-որ պլանների համապատասխան։
Իսկ ի՞նչ է ուզում ԱՄՆ։
Բլինքենն Ալիևի հետ հեռախոսազրույց էր ունեցել նաև ապրիլի վերջին: ԱՄՆ պետքարտուղարն ասել էր, որ սահմանազատման գործընթացից հետո երկու երկրների սահմանին սահմանագծման աշխատանքների մեկնարկը դրական քայլ է։ Նա նշել էր, որ Բաքուն աջակցում է տարածաշրջանային համագործակցության ինտեգրված հարավկովկասյան մոդելի կառուցմանը՝ առանց բաժանարար գծերի։
Նորերս Հայաստան ժամանած Բլինքերի երկու տեղակալներ Օ Բրայանն ու Վերման եւս խոսել են ճանապարհների բացման եւ ռեգիոնալ ինտեգրման մասին։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: