DW
Արևմուտքում «միջուկային զենքի կիրառման նվազման շեմի» ֆոնին Ռուսաստանը կարող է վերանայել իր միջուկային դոկտրինան։ Այս մասին Հանոյում հինգշաբթի օրը՝ հունիսի 20-ին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վիետնամ կատարած այցի արդյունքներով մամուլի ասուլիսում։
Ինչպես նշել է Պուտինը, ռուսական դոկտրինում կանխարգելիչ միջուկային հարվածը ներառելու անհրաժեշտություն չի լինի, քանի որ «պատասխան հարվածի դեպքում հակառակորդին երաշխավորված կոչնչացնեն»։
Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսքով, արևմտյան երկրները «անընդհատ բարձրացնում են ջերմաստիճանը, սրում իրավիճակը» և ցանկանում են հասնել «ռազմադաշտում Ռուսաստանի ռազմավարական պարտությանը»։ Ռուսաստանի համար ռազմավարական պարտությունը կնշանակի «պետականության դադարեցում» և «ռուսական պետության հազարամյա պատմության ավարտ», – մեջբերում է The Moscow Times առցանց հրատարակությունը Ռուսաստանի Դաշնության նախագահին։ «Եվ այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչի՞ց պետք է վախենանք։ Ավելի լավ չէ՞ այդ դեպքում գնալ մինչև վերջ։ Սա տարրական տրամաբանություն է»,- շարունակել է Պուտինը։