Հանրապետության տարածքում`
հունիսի 23-28-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին, Արագածոտնի նախալեռներում, Արմավիրում և Կոտայքում սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Ինչպես հայտնում է «Հայպետհիդրոմետ»-ը, Երևան քաղաքում՝ հունիսի 23-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 24-ին և 28-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +33+35։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +25+29,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +24+28,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +30+32,
Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +22+26,
Լոռի՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +25+28,
Տավուշ՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +29+33,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +23+27,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +29+33,
Արարատ՝ գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +34+36,
Արմավիր՝ գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +34+36,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +23+26,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +34+36,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +30+33,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +23+25:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: