Ազատ ապրել կարելի է առանց Հայատանի․ Փաշինյանը պատասխանատվությունը դրեց ժողովրդի վրա

  • 09:22 24.06.2024

Ամեն ինչ իր տրամաբանական ընթացքով գնում է, ասել է  Բագրատ Սրբազանը։ «Մենք ընդդիմադիր շարժում չենք, ոչ էլ ընդդիմության շարժում ենք, սա ազգային-ազատագրական պայքար է՝ իր բոլոր շերտերով։ Իշխանության ծրագիրը Հայաստանը վերջնականապես տապալելն է, մեր ծրագիրն էլ ոչ միայն դա թույլ չտալն է, այլև իրենց հեռացնելն է»,– ասել է նա:

Բագրատ Սրբազանը նաեւ արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ շարժումը տապալվել է, եւ ասել է, որ դեռ վաղ է այդ մասին խոսել` նշելով, որ «ճտերն աշնանն են հաշվում»:

Տապալվել է թե ոչ, ի՞նչ պատճառներով, ո՞րն էր սկզբնական նպատակները եւ ով է շեղել Շարժումը հայտարարված նպատակից, ժամանակը ցույց կտա։ Սակայն «տապալումը» Փաշինյանն արդեն ներկայացրել է որպես իր ծրագրերին ժողովրդի կողմից միանշանակ սատարում եւ ապագա բոլոր զիջումների ու պետության ոչնչացման պատասխանատվությունը դրել է ժողովրդի վրա։

Փաշինյանը նշում է, որ ժողովրդի ուղերձն իրենց այն է, որ իրենք ուզում են պարզապես ապրել, ոչ թե հավերժ մաքառել, պայքարել: «ՔՊ կուսակցության գաղափարախոսությունը հենց սա է` կյանքի գաղափարախոսությունը դարձնել պետական գաղափարախոսություն, ազատություն տալ մեր քաղաքացիների ապրելու, լավ ապրելու մղմանը, ազատություն տալ եւ հնավար դարձնել դա»,-ասաց նա:

Ազատ ապրելը չի ենթադրում պայքար պետության եւ տարածքի համար։ Ավելին, Փաշինյանն ասում է, որ Ադրբեջանը Հայաստանին ցանկացած դեպքում 30 տարի թույլ չի տալու ազատ ապրել։ Դրա համար ազատ ապրել կարելի է միայն առանց Հայաստանի։

Մեր հերոսության ընկալումը ռազմի դաշտում է, հայրենիք, պետություն, ժողովուրդ պաշտպանելու դաշտում է։ Դա բարձրագույն աստիճանն է։ Պետությունն այդպես պետք է կարողանա սնվել, այդ բարձրագույն զոհաբերությունից ու հերոսությունից։ Բայց հերոսություն է նաև պարզ պայմաններում ունենալ այն սխրանքը, որ դու կոչված ես փոփոխություն բերելու, քո միջոցով, քո անձով, քո նկարագրով և քո գործերով»,- ասել է Բագրատ սրբազանը։

Հենց այդ գաղափարախոսությունն է Փաշինյանը ներկայացնում հասարակությանը որպես “ազատ ապրելու” «այլընտրանք»․ եթե չեք ուզում ազատ ապրել առանց Հայաստանի, ուրեմն, կզոհվեք հանուն Հայաստանի։

Բագրատ Սրբազանը նշում է, որ շարժումը ծնվել է անհրաժեշտությունից. «Այս շարժումը ծնվել է մեր հայրենիքը կտոր կտոր անելը թույլ չտալու գաղափարից», -ասել է Բագրատ սրբազանը:

Այդ գաղափարին են մարդիկ միացել։ Հենց այդ գաղափարից շեղվելը, իրավատիրոջ դիրքերից հրաժարվելն է բերել դրան, որ շարժումը ոչ միայն մարում է, այլեւ ծառայում է հակապետական իշխանությանը «գոտապնդելու»։ Ժողովուրդը դա է ուզում»։