Գրքի և արվեստի փառատոն. օր երկրորդ
newmag /summer fest-ի 2-րդ օրը սկսվեց մրցանակաբաշխությունով։
Դեռ ձմեռային փառատոնին հրատարակչությունն ու «Թովմասյան» հիմնադրամը հայտարարել էին արցախցի հեղինակների մրցույթ, և կազմակերպիչները հայտարարեցին մրցույթի հաղթողի անունը։
Մասնագիտական հանձնաժողովն ընտրել է արցախցի գրող Հերմինե Ավագյանի պատմվածքները։
Գրողին պատվոգիրը հանձնեց «Թովմասյան» հիմնադրամի ՀԽ նախագահ Արտակ Թովմասյանը։
newmag-ն ու հիմնադրամը կհրատարակեն ու կհոգան հրատարակչական ծախսերը, իսկ գիրքը պատրաստ կլինի Ձմեռային փառատոնին։
Newmag / summer fest-ին տեղի ունեցավ Քարեն Մակմանուսի «Մեզնից մեկը հաջորդն է» թրիլլերի շնորհանդեսը։ Շնորհանդեսն անցկացրեց դերասան-ռեժիսոր Տիգրան Նալչաջյանը։ Նրա հյուրերն էին հոգեբան Զառա Նալչաջյանը, դերասան Էմմա Մկրտչյանը, «Զանգակ» գրատան գրական ծրագրերի ղեկավար Աստղիկ Օհանյանը։
Միայն փառատոնին գիրքը վաճառվում է մեծ զեղչով։
Գրքի և արվեստի փառատոնին տեղի ունեցավ «AGBU Magazine»-ի հայալեզու տարբերակի շնորհանդեսը:
«Պետություն և ինքնություն՝ ազգային ինքնությունն այսօրվա Հայաստանում» խորագրով համարի շնորհանդեսը ներկայացրել են ՀԲԸՄ ամսագրի գլխավոր խմբագիր Լուսինե Մինասյանն ու ՀԲԸՄ մշակութային ծրագրերի և մեդիայի ղեկավար Վարդան Ծուլիկյանը, մոդերատորը` Մահու Իրիցյանը:
Ամսագրի անգլերեն տարբերակը փառատոնի այցելուները գրքերի հետ ստանում են անվճար:
newmag-ի ու Yeraz Projects-ի համատեղ փառատոնին Երազ այգու Presentation Zone-ում հնչեց պոեզիա՝ Նազենի Հովհաննիսյանի կատարմամբ։
Nazeni Hovhannisyan-ի «Երբ սերը կյանքի բանաստեղծն է» երեկոյի ընթացքում հնչեցին հայ անվանի պոետների ու ժամանակակից գրողների սիրո մասին լավագույն գործերը։
newmag-ը փառատոնին ներկայացրեց Դավիթ Ջիշկարիանիի «Կաշվե թիկնոցից մինչև կաշվե գնդակ» գիրքը հայերեն: Հեղինակը ևս մասնակցում էր շնորհանդեսին:
Երազ այգում ընթացավ «ԵՎՐՈ-2024. Ֆավորիտներ, վերլուծություն և կանխատեսումներ» թեմայով քննարկումը, որին ներկա էր ազգային հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը։
Տեղի ունեցավ այս փառատոնի ամենասպասված հանդիպումը։ Հենրիխ Մխիթարյանը newmag / summerfest-2024-ի գլխավոր հյուրն էր։ Հանդիպումը վարեց Newmag-ի ղեկավար Artak Aleksanyan-ը։
Գրքի և արվեստի փառատոնը շարունակվում է Մոս Մովսիսյանի «Մեր սիրո համար» համերգային ծրագրով:
Ինգա Արշակյանը հնչեցրեց newmag-ի գրքի և արվեստի ամառային փառատոնի եզրափակիչ ակորդները։ ՀՀ վաստակավոր արտիստը երկար դադարից հետո հանդես եկավ «Մեծ վերադարձ» խորագիրը կրող համերգային ծրագրով։
Տաթև Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: