Առաջնայինը «Չի՛ կարելի»-ն է։
Չի՛ կարելի Լևոն Տեր-Պետրոսյանի նման հաղթանակը կիսատ թողնել և երկիրը թողնել գաղութային լծի տակ:
Չի՛ կարելի Ռոբերտ Քոչարյանի նման պետական ռազմավարական բոլոր կարևորագույն ռեսուրսները հանձնել ռուսներին և թալանել երկիրը:
Չի՛ կարելի Սերժ Սարգսյանի նման մի գիշերվա մեջ երկիրը մտցնել կործանարար ԵԱՏՄ և շարունակել թալանել ու ամրապնդել գաղութային օլիգարխիկ համակարգը:
Չի՛ կարելի Նիկոլի նման հանձնողական և պարտվողական դուրսպծուկ լինել:
Չի՛ կարելի ընտրություններ կեղծել, սահմանադրություն գրել անձի հագով, Մարտի մեկ սարքել, Սարի թաղում մարդկանց ծեծ ու ջարդ անել, բանտերում մարդկանց խոշտանգել ու սպանել։ Չի՚ կարելի Բերձորում հայերին ծեծի ենթարկել իրենց քաղաքական հայացքների համար, Չի՛ կարելի ժողովրդին, պետությունն ու պետության ընդերքը թալանել, մարդկանց իրենց քաղաքական հայացքների համար բանտարկել, քաղաքական հայացքների համար սպանել, «Բարև«-ի համար սպանել, ոստիկանական ապօրինություններ հրահրել: Չի՛ կարելի ռուսների կամ այլոց հանձնել ինքնիշխանությունը, չի՛ կարելի երկրի սահմանները համարել ռուսի ու թուրքի գծածով, երկրի մի մասը պոկել ու կեղծ անկախացում բեմադրել: Չի՛ կարելի դատավորներին պատվեր իջեցնել, ընտրական կաշառք բաժանել, քաղաքական դաշտում անհավասար միջավայր ստեղծել, բիզնեսն ու վարչական լծակները որպես քաղաքական լծակ օգտագործել: Չի՛ կարելի խաբել, մանիպուլացնել, անբարոյականացնել հանրությունը, ծախվել, պղծել արժեքները և այլն: Չի՛ կարելի կեղծ օրենքը իրավունքից վեր դասել:
«Չի՛ կարելի»-ների ինստիտուտ պետք է ստեղծենք և կարմիր գծեր: Դա է ինձ համար քաղաքական գնահատականը: Այո’, արդարադատությունը և պատիժը նույնպես կարևոր են, բայց այդ արդարադատությունը և պատիժները պետք է իրենց ծիլերը տան:
Հենց այդ ծիլերն են «Չի՛ կարելի»-ների ինստիտուտը: Նոր էջերից, նոր կանոններով, նոր դաշտում և շատ հստակեցված կարմիր գծերով:
Իմ պատկերացրած անցումային կառավարման փուլը սրա մասին է: Նոր սահմանադրություն, նոր օրենքներ և, ինչպես նշեցի, նոր կարմիր գծեր:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: