Հետազոտություն․ «Արցախյան վերջին զարգացումների հայելին ու պատճառահետևանքային կապերը»

  • 20:34 27.06.2024

«Հանրային օրակարգ» ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի է ունցել «Արցախյան վերջին զարգացումների հայելին ու պատճառահետևանքային կապերը. բռնատեղահանվածների կարծիքների ուսումնասիրություն» փոքրածավալ հետազոտության արդյունքների ներկայացումը:

Հետազոտությունն իրականացվել է «Conciliation Resources» միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ։ Հետազոտության նպատակն էր պարզել 2023 թ․ սեպտեմբերյան պատերազմի ու բռնատեղահանության պատճառներն ու հետևանքները, ինչպես նաև խաղաղ երկխոսության և խաղաղարարության վերաբերյալ պատկերացումները։

Այս նպատակով իրականացվել է փոքրածավալ որակական հետազոտություն՝ հետևյալ խնդիրներով․ ա․բացահայտել և քարտեզագրել 2023 թ․ պատերազմի ազդեցությունը կրած մարդկանց խնդիրները, անցյալի գնահատականներն ու ապագայի պատկերացումները, բ․ ընդհանուր պատկերացում կազմել, թե ինչպես են բռնատեղահանվածները ձևակերպում իրենց շահերն ու առաջնահերթությունները, ի՞նչ պատկերացումներ ունեն սեպտեմբերյան պատերազմի պատճառների և հետևանքների մասին, որո՞նք են նրանց սպասելիքներն ու վախերը և տեսնու՞մ են, արդյոք, հետագա երկխոսության հեռանկարներ։

Այս և մի շարք այլ հարցեր քննարկվել են 2024 թ․ փետրվար-մայիս ամիսներին ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի և Արմավիրի մարզերում, ինչպես նաև մայրաքաղաք Երևանում բռնատեղահանված արցախցիների հետ կազմակերպված ֆոկուս խմբերում և անհատական հարցազրույցներում։

Քննարկման վարող՝ “Հանրային օրակարգ” ՀԿ նախագահ Գեղամ Բաղդասարյան արդյունքների ներկայացման համար խոսքը փոխանցեց Լուսինե Խառատյանին եւ Թաթուլ Հակոբյանին։

f