Կհայտարարենք մեծ հանրահավաք, որը կլինի ճշմարտության հաղթանակի վերջնական կնքումը․ Բագրատ Սրբազան

Առաջիկա օրերին կհայտարարենք մեծ հանրահավաքի մասին, որը հավանաբար կլինի նաև ճշմարտության հաղթանակի վերջնական կնքումը մեր երկրում: Այս մասին այսօր` հունիսի մեկին, Գյումրիում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը` նշելով, որ առաջիկա օրերին 1-2 քաղաք էլ կգնան:

«Մենք նկարը չենք թողնի անկյունում մնա, ոչ էլ կատվին, լավ գզուզ տվող առյուծի գլուխը շան փորն է»,- իր միտքը այլաբանորեն արտահայտեց Բագրատ Սրբազանը: Բագրատ Սրբազանը նաեւ ասաց, որ Սարդարապատում տեղի ունեցածը աննախադեպ բան էր, այդ իսկ պատճառով այս պայքարը չակնկալիքների պայքար է` ճշմարտության հասնելու, հաշտության հասնելու պայքար է:

Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղ. մանուկների տոնը արցախյան ժենգյալով հացով

Փոքրիկներն աշխարհից միայն խաղաղություն ու անհոգ մանկություն են ուզում

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված գեղեցիկ միջոցառում է կազմակերպվել նաև Լոռու մարզի Տաշիր համայնքի Պրիվոլնոյե գյուղի միջնակարգ դպրոցում։ Այն կազմակերպել է Արցախից տեղահանված Ալեսյա Քարամյանը, ով արդեն մեկ ամիս է, ինչ դպրոցում աշխատում է որպես ԴԱ կազմակերպիչ։

Երեխաներին շնորհավորելու համար դպրոց են այցելել Լոռու փոխմարզպետը, ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը, Յունիսեֆ միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ։ Աշակերտները աղ ու հացով են դիմավորել պատվարժան հյուրերին, ապա ներկայացել գեղեցիկ հանդեսով։ Փոքրիկներն աշխարհից միայն խաղաղություն ու անհոգ մանկություն են ուզում և աղոթք հղում առ Աստված, որ այլևս պատերազմ չլինի։

Մանուկներին շնորհավորեցին դպրոցի տնօրեն Կորյուն Սահակյանը և հյուրերը՝ մաղթելով անամպ երկինք ու պարտավորվելով անել հնարավորը, որ երեխաներն իրենց ապահով ու պաշտպանված զգան։

Միջոցառումը համեմված էր տոնական բարձր տրամադրությամբ, երեխաներն ուրախ ու երջանիկ էին, առանձնապես, երբ վերջում նրանց համար կազմակերպվեց քաղցր հյուրասիրություն։

Հյուրերին ևս հաճելի անակնկալ էր սպասվում․ արցախյան ժենգյալով հացն ու փախլավան, որ հյուրասիրեց Ալեսյա Քարամյանը, արցախյան յուրահատուկ շունչ ավելացրեց օրվա խորհրդին։ Իմանալով նաև, որ հունիսի 1-ին Ալեսյայի ծննդյան տարեդարձն է, ուսուցչական կոլեկտիվը և հյուրերը շնորհավորեցին նրան, մաղթեցին հաջողություններ, երազանքների իրականացում՝ հիանալով արցախցու նրա ուրույն տեսակով։ Դե իսկ Ալեսյայի երազանքը մեկն է՝ վերադարձ հայրենիք․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

2019-ի երդումն ամբողջությամբ դրժվել է․ չկա ո՛չ համազգային, ո՛չ հայրենիք

2019 հունվարի 30-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը:

Ահա Նիկոլ Փաշինյանի երդման տեքստը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը»:

Նույն երդումը Փաշինյանը տվել է 2021 թվականի սեպտեմբերի 10-ին՝ արտահերթ ընտրություններից հետո։

Այս երդումը գրեթե ամբողջությամբ դրժվել է․ Փաշինյանը մերժում է համազգայինը, առաջարկելով նունիսկ մտքերում սահմանափակվել անհայտ տարածքով Հայաստանի Հանրապետությամբ։ Նա ասում է, որ չկա հայրենիք, կա պետություն։ Բացի այդ, Փաշինյանը ոչ միայն բազմիցս խախտել է Սահմանադրությունը, այլեւ, փաստորեն, հայտարարել է, որ այն ուժ չունի, քանի որ ժողովուրդը չի քվեարկել այդ Սահմանադրության համար, եւ պետք է “լեգիտիմ” Սահմանադրություն։

Ինչ վերաբերում է ՀՀ ինքնիշխանությանն ու շահերին, ապա Փաշինյանի օրոք դա հեղհեղուկ մի նյութ է այլեւս, եւ դրանց հավատարիմ լիները պայմանական է։Այդքանից հետո նա դեռ վարչապետ է։

Բայդենը հայտարարել է Գազայի համար խաղաղության նոր եռափուլ ծրագրի մասին

BBC

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել Գազայում պատերազմը դադարեցնելու և իսրայելցի պատանդներին ազատելու եռափուլ ծրագրի առաջարկով։

Բայդենի խոսքով՝ Իսրայելի կառավարությունն արդեն համաձայնել է այս ծրագրին։

Իսրայելցի քաղաքական գործիչները սովորաբար հայտարարություններ չեն անում հրեական շաբաթի ընթացքում։ Երկրի կառավարության մամուլի ծառայությունը ԱՄՆ նախագահի ելույթից հետո ասել է, որ Իսրայելը չի ​​հրաժարվում ՀԱՄԱՍ-ի ամբողջական ոչնչացման ծրագրերից, այլ առաջարկում է պատանդներին ազատ արձակելու համաձայնագրի «ուրվագծերը»։

Մինչ այժմ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է մշտական ​​հրադադարի ցանկացած առաջարկ, քանի որ դրանք ենթադրում են ՀԱՄԱՍ-ի ոչնչացման մերժում։

Նրա կառավարության ծայրահեղ աջակողմյան նախարարներն ավելի կտրականապես են դեմ արտահայտվել. հակառակ դեպքում նրանք սպառնում էին դուրս գալ իշխող կոալիցիայից, որից հետո կառավարությունը կկորցնի երկիրը կառավարելու հնարավորությունը։

«Իսրայելի կողմից առաջարկվող հստակ ուրվագծերը, ներառյալ փուլից փուլ անցնելու պայմանները, թույլ կտան Իսրայելին հավատարիմ մնալ այս սկզբունքներին [Համասի ռազմական և կազմակերպչական կարողությունների ոչնչացման – խմբ.]», – ասվում է կառավարության հայտարարության մեջ:

Բայդենը կոչ է արել ՀԱՄԱՍ արմատական ​​խմբին համաձայնվել առաջարկվող գործարքին։

«Հիմա իսկապես որոշիչ պահ է։ ՀԱՄԱՍ-ն ասում է, որ ցանկանում է հրադադար հաստատել: Այս գործարքը հնարավորություն է գործով ապացուցելու իր խոսքերը»,- ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը։
Մինչդեռ, բանակցություններին մոտ կանգնած պաղեստինցի պաշտոնյաներից մեկը, ով տեսել է Իսրայելի նոր առաջարկը, ասաց, որ փաստաթուղթը չի ներառում պատերազմի ավարտի կամ Գազայի հատվածից Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի ամբողջական դուրսբերման երաշխիքներ:

Անհասկանալի է նաև, թե ով է ղեկավարելու Գազան, ըստ ծրագրի, երբ պատերազմն ավարտվի։

Խմբավորման հայտարարության մեջ, որը մեջբերում է Reuters-ը, ասվում է, որ ՀԱՄԱՍ-ը կքննարկի «ցանկացած առաջարկ, որը հիմնված է մշտական ​​հրադադարի և [իսրայելական ուժերի] Գազայի հատվածից ամբողջական դուրսբերման, [Գազայի] վերակառուցման և տեղահանվածների վերադարձի վրա, ինչպես նաև բանտարկյալների փոխանակման գործարքի իրականացումը», եթե Իսրայելը «հայտարարի իր հանձնառությունը նման գործարքին»։

Ծնունդդ շնորհավոր, Տիգրան։ Մենք դեռ կվերադառնանք

Ամեն տարի հունիսի 1-ին Ստեփանակերտի Ք.Քոքսի անվան Վերականգնողական կենտրոնում նշվում էր կրկնակի տոն՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը և բոլորի կողմից սիրելի Տիգրան Վերդյանի ծննդյան օրը, ով կենտրոնի առաջին կրտսեր հիվանդներից էր։

Նրա մոտ ախտորոշվում է ուղեղային կաթված։ Իր ողջ կյանքի ընթացքում՝ մինչև Արցախից արտաքսվելը, նա պարբերաբար ռեաբիլիտացիայի է ենթարկվել կենտրոնում։ Տարիների ընթացքում նա դարձել է ընտանիքի անդամ բոլոր աշխատակիցների և հիվանդների համար:

Տիգրանի դրական հատկանիշների մասին կարելի է անվերջ խոսել։ Բարի, ժպտերես, շփվող երիտասարդ, ում կողքով ոչ ոք չէր կարող անտարբեր անցնել։ Կենտրոնի գրեթե յուրաքանչյուր այցելու ճանաչում էր Տիգրանին և միշտ ժամանակ էր հատկացնում նրա հետ զրուցելու համար:

Կենտրոնում ծննդյան օրը նշելը նրա համար դարձել է բարի ավանդույթ։ Նա միշտ անհամբերությամբ էր սպասում այս օրվան և բոլորին հրավիրում էր իր տոնին։ Կրկնակի տոնի կապակցությամբ կենտրոնն ամեն տարի կազմակերպում էր միջոցառումներ մանկական առողջության կենտրոնի և աուտիզմի կենտրոնի սաների, ինչպես նաև այլ տաղանդավոր հիվանդների մասնակցությամբ։

Արցախի ստեղծագործական խմբերը մեկ անգամ չէ, որ հրավիրվել են միջոցառումներին։

Տիգրանն այս տարի կյանքում առաջին անգամ ծննդյան տարեդարձը նշում է հայրենի վերականգնողական կենտրոնից հեռու՝ համեստ, առանց ծաղրածուների, զվարճալի ներկայացումների ու այլ շքեղության։

Հուսանք, որ Տիգրանն իր օրն կրկին կնշի բարի հյուրերի, իր սիրելի հորեղբոր Վարդանի և Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի բոլոր աշխատակիցների շրջապատում, ովքեր այդքան մեծ ներդրում ունեն նրա կյանքում և միշտ շրջապատել են նրան ուշադրությամբ ու հոգատարությամբ։

Ծնունդդ շնորհավոր, Տիգրան ջան!!! Թող իրականանան քո բոլոր նվիրական երազանքներն ու ցանկությունները։

Արսեն Աղաջանյան

Բրիտանական հետախուզությունն Ուկրաինայում գրանցել է ՌԴ ԶՈւ-ի ռեկորդային կորուստներ

Ուկրաինայում ռուսական բանակի կորուստները կտրուկ աճել են 2024 թվականի մայիսին։ Մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանի զինված ուժերն օրական միջինը կորցնում են ռազմաճակատում սպանված և վիրավորված 1200 զինվոր։ Նման տվյալներ մայիսի 31-ին հրապարակել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետախուզությունը X սոցիալական ցանցի իր պաշտոնական հաշվում։

Բրիտանացիները Ուկրաինայում ռուսական բանակի ընդհանուր կորուստները գնահատում են մոտավորապես կես միլիոն մարդ՝ ներառյալ սպանվածներն ու վիրավորները։

«Ռուսաստանի կորուստները բարձր են մնացել 2024 թվականին, իսկ մայիսին Ռուսաստանի զինված ուժերի անձնակազմի միջին օրական կորուստները գերազանցել են օրական 1200 մարդը՝ ամենաբարձր ցուցանիշը պատերազմի սկզբից ի վեր», – ասում է հետախուզական գործակալությունը:

Նրա խոսքով՝ նման աճող կորուստները պայմանավորված են Ուկրաինայում լայն ճակատով ռուսական բանակի առաջխաղացման փորձերով։ Ռուսաստանի Դաշնությունը ստիպված է նման գործողությունների համար ներգրավել վատ պատրաստված զինվորների, որոնք ընդունակ չեն բարդ մանևրելու և չեն տարբերվում գոյատևման բարձր հնարավորություններով։

«Ռուսաստանը օգտագործում է փոքրածավալ, բայց թանկարժեք ալիքային հարձակումներ՝ փորձելով թուլացնել Ուկրաինայի պաշտպանությունը», – ասվում է բրիտանական հետախուզության հայտարարության մեջ:

Կարդալ ավելին «Диалог.UA» կայքում

Շնորհավոր․ քաղաքացիություն ստանալու համար պետտուրքն ուզում են բարձրացնել մինչեւ 20 հազ․

«Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքը և սահմանել, համապատասխանաբար, 20000 և 50000 դրամ՝ 1000 և 25000 դրամի փոխարեն»:

Եթե քաղաքացիությունից հրաժարվելու համար տուրքի չափի բարձրացումը կարելի է հասկանալ, ապա ինչպե՞ս հասկանալ քաղաքացիություն ստանալու համար տուրքի 20 անգամ բարձրացումը։

Հունիսին, ինչպես հայտարարվել է, կմեկնարկի արցախցիների բնակապահովման ծրագիրը, որի գլխավոր պայմանն է՝ ՀՀ քաղաքացիությունը։ Այս պահի դրությամբ մոտ 1500 արցախցու է շնորհվել քաղաքացիությունը։ Մնացյալը դեռ պետք է դիմեն ու ստանան, եթե, իհարկե, որոշեն “ինտեգրվել”։

Ստացվում է, որ քաղաքացիություն ստանալու համար հիմա 1 հազար դրամի փոխարեն ստիպված կլինենք 20 հազ․ դրամ մուծել։

Առանց մեկնաբանությունների։

Մարատ Մեհրաբյան․ «Հողի հետ աշխատելը ինձ համար հաճույք է, նրա հետ պետք է խոսել»

Մարատ Մեհրաբյանը Ստեփանակերտ քաղաքից է։ Արցախից տեղահանվելուց հետո ապրում է Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։ Հողագործությամբ սկսել է զբաղվել 2022 թվականից։ Երբ Ադրբեջանի կողմից փակվեց դեպի Հայաստան տանող կյանքի ճանապարհը, նա հասկացավ, որ պետք է հույսը դնել նախևառաջ սեփական ուժի ու արտադրանքի վրա։

Ասկերանի շրջանի Այգեստանի վարչական տարածքում մոտ 6000 քառ․ մետր հողատարածքի վրա սկսեց իրականացնել գյուղատնտեսական աշխատանքներ։

Առաջին անգամն էր նման գործունեություն ծավալում, ցանքսը բարեհաջող էր։ Արդեն վաղահաս բերքը պիտի հավաքեր, երբ 2023 թվականի հունիսի 30-ին տեղացած կարկուտն ու սելավները միանգամից գետնին հավասարեցրին նրա տքնաջան աշխատանքը։ Սկսնակ հողագործը չվհատվեց ու ամեն ինչ սկսեց զրոյից․․․ Այդ ժամանակ Մարատը չգիտեր, որ 2023-ի սեպտեմբերը շրջադարձային կլինի ամբողջ արցախահայության համար, ու նա վերստին ամեն ինչ կսկսի զրոյից, սակայն արդեն մայր Հայաստանում։

Այսօր նա շուրջ 1․5 հա հողատարածքի վրա իրականացնում է գյուղատնտեսական աշխատանքներ՝ աճեցնելով բանջարաբոստանային կուլտուրաներ։

-Երբ եկանք Հայաստան ու բնակություն հաստատեցինք Արտաշատ քաղաքում, անմիջապես մտքովս անցավ շարունակել Արցախում սկսած գործը։ Այստեղ հողը շատ բերրի է ու կան բոլոր բարենպաստ պայմանները առատ բերք ստանալու համար։

Հայաստանաբնակ ծանոթներիցս մեկը տրամադրեց ինձ այս հողատարածքը, որտեղ նա նորատունկ այգի է հիմնել։ Ծառերի միջև եղած հեռավորությունը թույլ է տալիս արանքներում աճեցնել տարբեր տեսակի բանջարեղեն։ Ցանել եմ բանջարեղենի մի շարք տեսակներ։ Տարածքում անց է կացված ոռոգման կաթիլային համակարգ, ինչը հնարավորություն է տալիս ապահովել անհրաժեշտ քանակության ջրով։

2022 թվականին, երբ Արցախում սկսեցի զբաղվել հողի մշակմամբ, այնքան էլ բանիմաց չէի, այժմ ունեմ բավարար փորձ ու հմտություններ։ Հույս ունեմ, որ լավ բերք կստանամ ու կկարողանամ արտադրանքն իրացնել։

Հողի հետ աշխատելը ինձ համար հաճույք է, ես հասկացել եմ, որ նրա հետ պետք է խոսել, գուրգուրել ու լեզու գտնել, և նա անպայման վարձահատույց կլինի քեզ,- ասում է վճռականորեն տրամադրված Մարատը ու ավելացնում՝ ցանկացած դժվարություն մարդու համար է։ Հարկավոր է ուժեղ կամք ու հավատ։

Մարատն ապրիլյան քառօրյա, Արցախյան 44-օրյա և 2023 թ․ սեմտեբերի 19-ի պատերազմների մասնակից է։ Մարտական դիրքերում էր, երբ սկսվեցին թշնամու հանկարծակի հրետակոծությունները։ Աստծո կամոք նա ողջ մնաց ու վերադարձավ տուն, սակայն շատ ընկերներ կորցրեց, որոնց հիշում է ցավով ու կարոտով։

ԱՀ ՊԲ նախկին զինծառայողը շատ ծանր է տանում Արցախի կորուստը․- “Արցախի համար սրբադասվել են հազարավոր հայորդիներ, հողը շաղախված է նրանց արյամբ։ Մեր կերտած հաղթանակները ավարտվեցին ամոթալի պարտությամբ, մեր սքանչելի երկիրը մնաց թշնամուն”․․․

Այնուհանդերձ, Մարատ Մեհրաբյանը պատրաստ է հավաքել իր բոլոր ուժերը, ոտքի կանգնել կրկին՝ իհարկե, չկորցնելով տուն վերադառնալու հույսն ու հավատը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

Սփյուռքի ձեռքերն ազատ են և դա Հայաստանին մեծ հնարավորություն է տալիս

Step1.am-ի զրուցակիցն է ֆրանսահայ հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանը։

-Տիկի՛ն Չոբոյան, Թուրքիայի նախագահը Հայաստանին կոչ է արել ազատվել երրորդ երկրների և արտերկրի հայկական սփյուռքի «վատ ազդեցությունից»։ Սա Նիկոլ Փաշինյանին առաջադրվող հերթական պահանջն է կարծես թե, վտա՞նգ են տեսնում սփյուռքի մեջ։

-Բացարձակապաշտ Թուրքիան ու Ադրբեջանն ուզում են աշխարհում իրենց մասին ընկալումները հակակշռի տակ առնել։ Եվ սփյուռքի ներկայությունն իրենց համար խանգարիչ հանգամանք է, որովհետեւ սփյուռքը կաշկանդված չէ, ավելի ազատ է խոսում այս վարչակարգերի անընդունելի վարքագծի մասին։ Մասնավորապես, ցեղասպանական ակտերի եւ ցեղասպանական իրենց բոլոր դրսեւորումների մասին սփյուռքն ազատ խոսում է։ Եվ այդ ազատությունն են ուզում կաշկանդել իրենք։

Երկրորդը, սփյուռքի գործոնն իրենց համար որպես մոդել, որպես ընդօրինակելի գործելաոճ է։ Եվ միաժամանակ իրենք հայկական սփյուռքը որպես մրցակից են դիտարկում, ուզում են իրենց սփյուռքները նմանեցնել հայկական սփյուռքին։ Նաեւ այդ պատճառով են ուզում հայկական սփյուռքի ազդեցությունը նվազեցնել ու վերացնել։ Բայց ես չեմ կարծում, որ դա իրենց կհաջողվի, որովհետեւ Սփյուռքի կապերը Հայաստանի ժողովրդի հետ շատ հզոր են։ Հասարակական դիրքորոշումներ ու կարծիքներ կան Հայաստանի եւ սփյուռքի միջեւ։ Այնպես որ, Հայաստանի իշխանություններին կարող են քաջալերել, որպեսզի Հայաստանի հասարակությունը հեռանա սփյուռքից, բայց իմ կարծիքով դա անհնար բան է։ Ամեն անգամ, երբ Հայաստանը տկար կացության մեջ է գտնվել, Թուրքիան փորձել է սփյուռքի հարցը հակադրել Հայաստանի շահերին։ Նույնը տեղի ունեցավ 2000-ականների սկզբին, երբ Թուրքիայի՝ Եվրոպայի անդամակցության դեմ էինք պայքարում այստեղ։ Ամեն կերպ փորձում էին սփյուռքի ու Հայաստանի միջեւ տարբերություններ դնել, ասում, թե Հայաստանի քաղաքականությունն ավելի ճկուն է, զերծ է նախապաշարումներից, բայց սփյուռքը վատն է։

Այնպես որ, սա նախորդ իրադարձությունների շարունակությունն է։ Թուրքիան ու Արդբեջանն ուզում են տեսնել Հայաստանի ձեռքերը կապված, իրենց տիրապետության տակ։ Չեն ուզում Հայաստանը տեսնել որպես անկախ միավոր, ուզում են տեսնել թուրքական ազդեցությունից կախված փոքրացած եւ ոչ կենսունակ մի տարածք։ Իսկ սփյուռքն իրենց համար արգելք է, քանի որ սփյուռքն ընդդիմանում է այս քաղաքականությանը, սփյուռքի ձեռքերն ազատ են։ Եվ դա Հայաստանին մեծ հնարավորություն է տալիս, որպեսզի կարողանա բազմաշերտ քաղաքականություն վարել։ Բայց այսօր տակավին այդ վիճակի մեջ չենք, որ Հայաստանի քաղաքականությունը բազմաշերտ լինի, եւ սփյուռքը ներառվի։

-Ցեղասպանությունը հերքելու փորձեր են արվում, այդ թվում՝ Հայաստանի իշխանություններն են արդեն լծվել այդ գործին։ Ինչպե՞ս եք գնահատում սա։

-Ես կարծում եմ, որ սրանք Հայաստանի իշխանությունների կողմից շատ ապարդյուն ճիգեր են։ Վախի ազդեցության տակ եւ վախի տրամաբանությամբ արված քայլեր են։ Ցեղասպանության հարցն անհերքելիորեն այսօրվա իրականության մասն է կազմում։ Մասնավորապես, մենք տեսնում ենք, որ ցեղասպանությունն այսօր շարունակվում է, Արցախում կատարվածը պատմական եւ իրավական առումով ցեղասպանության շարունակությունն է։ Եվ այսօր այդ ցեղասպանությունը սպառնում է Հայաստանին, այսինքն՝ ամբողջական հայությանն է սպառնում։

Այնպես որ, ապարդյուն ճիգեր են ցեղասպանության մասին այդ հայտարարությունները։ Հայտարարությունները, թե ցեղասպանության հետեւանքով մենք ընկճված վիճակում կմնանք, այս բոլոր գաղափարները ապարդյուն են։ Առնվազն սփյուռքի եւ Հայաստանի ժողովրդի մեծ մասի պարագային մենք ցեղասպանության ժառանգներն ենք։ Կարող են փորձել ճնշում գործադրել հավաքական կյանքերի վրա, բայց անձնական կյանքերի վրա հնարավոր չէ ճնշում գործադրել։ Եվ մենք տարիներով պայքարել ենք, որ այդ անձնականը հավաքականի վերածվի։ Ո՛չ մենք, ո՛չ Հայաստանի ժողովուրդը չպետք է թույլ տանք այս ամենը։

Ռոզա Հովհաննիսյան

Հունիսի 1-ին «Հայորդին» մանուկների կողքին է

Երեխաների պաշտպանության օրվան առթիվ «Հայորդի» կազմակերպությունը ուրախություն է պարգևում նրանց, ովքեր դրա կարիքն ամենից շատն ունեն:

Հոգատար մարդկանց աջակցության շնորհիվ ապրիլյան քառօրյա, քառասունչօրյա, վերջին արցախյան պատերազմների և պայթյունի հետևանքով զոհված զինվորների երեխաները կկարողանան այցելել տարբեր վայրեր` կրկես, Երևան պարկ, ստանալ նվերներ, կազմակերպել Փրփուր փարթի:

Այս միջոցառումները խորհրդանշում են մեր ընդհանուր երախտագիտությունն ու աջակցությունն այն ընտանիքներին, ովքեր տվել են իրենց ամենաթանկը մեր ազատության համար: Մանուկների դեմքերին ժպիտ, ուրախություն և զարմանք`այս է գլխավոր նպատակը: Միացեք մեր միջոցառմանը և օգնեք օրը անմոռանալի դարձնել երեխաների համար: Ձեր աջակցությունը կարող է նրանց ուրախություն և պայծառ ապագայի հույս տալ:

«Հայորդի» կազմակերպությանը կարող է օգնել մեզնից յուրաքանչյուրը: Անհրաժեշտ է նվիրատվություն ուղարկել 11815042199803 (ID bank): Հիշենք, որ կաթիլներն են ամբողջացնում ծովը…

Տաթև Ազիզյան

 

2023-ին արդեն մի քիչ պատրաստ էինք, գոնե հողաթափերով դուրս չեկանք, դե՝ կյանքը լավ ուսուցիչ է

Իմ զրուցակիցը Քարին տակից է, հայրը սպա էր, և ինչպես բոլոր սպաների ընտանիքները, նրանք ևս կիսել են հոր դժվարին ծառայությունը՝ մի վայրից տեղափոխվելով մեկ այլ վայր: Վերջին տարիներին տուն էին ստացել Շուշիիում և ապրում էին այնտեղ:

Չէին պատկերացնում, որ սեպտեմբերները այդքան ցավ կարող են պատճառել: 2 տուն են կորցրել՝ Քարին տակում և Շուշիում և այնտեղից ոչ մի բան չեն վերցնել: Հիմա Քարին տակի տունը չեն փնտրում՝ չկա այլևս, ու չգիտեն, թե դեռ ինչքան ժամանակ կկարողանան ամեն մի նկարում, հոլովակում Շուշիի տունը փնտրել:

-Ի՞նչ ես վերցրել։

-Ես…մենք Շուշիից ենք, Քարին տակից նաև, 2020 թվականին, դե, ոչ մի բան չենք վերցրել, վերջում տնից ես ու մայրս ենք դուրս եկել, տան հագուստով ու հողաթափերով: Մինչեւ Շուշիի և Քարին տակի անկումը, կամ, ավելի ճիշտ՝ գուցե հանձնումը, ինչևէ, չեմ ուզում հիմա դրա մասին խոսալ… մի խոսքով, կարծում էինք, որ այդ վայրերը ամենաապահովն էին:

Նոյեմբերի 9-ից հետո Ստեփանակերտ ենք տեղափոխվել, էլի ինչ որ բաներ գնել ենք, պետք է չէ՞ շարունակել ապրել: 2023 թ. արդեն մի քիչ պատրաստ էինք, գոնե հողաթափերով դուրս չեկանք, դե, կյանքը լավ ուսուցիչ է: Իրականում ամենաշատը հայրիկիս զինվորական համազգեստն էինք ցանկանում վերցնել, բայց անհնար էր, ասացին այրեք: Բայց ո՞նց այրեինք, ո՞ւմ ձեռքը կբարձրանար այդքան տարվա հայրենիքի հանդեպ նվիրմամբ ներծծված համազգեստը այրել՝ չկարողացանք, թողեցինք պահարանում կախված:

Մեկ կախիչ, մեկ համազգեստ՝ այդ մեծ պահարանում կախված:

Շրջափակման այդ դժվար օրերին միայն միսն էր, որ դեռ, մենք էլ ունեինք: Վերջին օրը մայրս թավայի մեջ հարևաններին էր թողել, նրանք դեռ մի քանի օր պետք է մնային, մինչ մեքենա կգտնեին, որ ևս ստիպված թողնեն իրենց հայրենիքը:

Տեղահանումից հետո անսպասելի զանգ ստացանք՝ մեր հարևաններն էին, ասել են, որ բան պետք է փոխանցեն՝ Արցախից բերված թավան էր, որի մեջ միսը մայրս այդպես ես չհասցրեց պատրաստել…

Հիմա հետ եմ նայում ու չեմ հավատում, թե ինչպես կարող է սովորական թավան իր մեջ այդքան հիշողություն տեղավորել։

Քրիստինե Ալավերդյան

Բաքուն այժմ թիրախավորել է «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը. «նրանց պետք էր “գնդակահարել” պատերազմի ժամանակ»

Բաքվում քննարկումներ են սկսվել օկուպացված Ստեփանակերտում «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի պահպանման նպատակահարմարության շուրջ։ Շատերը հանգում են այն մտքին, որ ավելի լավ կլինի քանդել հուշարձանը։

Պատգամավոր Նասիրովն ասում է, որ հուշարձանի ապամոնտաժումը սկզբունքային հարց է. «Բանն այն է, որ հայկական անջատողականության բոլոր նշանները պետք է քանդվեն, և դրանցից հետք չմնա»։

Նրանք հուշարձանը համարում են «հայկական ինքնության ցուցիչ»։

Սպիտակ կուսակցության նախագահ Տ.Աբբասլիի խոսքերով, Բաքուն «միջազգային ճնշման տակ կլինի, և մեզ կանվանեն պատմական հուշարձաններ ոչնչացնող վանդալներ։ Բայց եթե ոչ հիմա, ապա որոշակի ժամանակ անց այս հուշարձանը պետք է քանդվի, որպեսզի հետո հայերը կեղծ պատմություն չստեղծեն։ Ընդհանրապես, նա պետք է “պատահաբար գնդակահարվեր” պատերազմի ժամանակ։ Բայց մենք այդքան խորամանկ չէինք»:

Մարդիկ, ովքեր չգիտեն, թե որտեղ են թաղված իրենց պապերն ու տատերը, ցանկանում են արմատախիլ անել մի ամբողջ ժողովրդի արմատները, որոնք հազարավոր տարիներ ապրել են այս հողի վրա: