Մանեն շնորհավորել է Մարիին. ի՞նչ կփոխվի Հայաստանում «ֆրանսիական հեղափոխությունից» հետո

  • 23:18 01.07.2024

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը շնորհավորական նամակ է ուղարկել ֆրանսիացի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի խորհրդարանի «Ազգային ճակատ» խմբակցության ղեկավար Մարին Լը Պենին։

«Հարգարժա՛ն տիկին Լը Պեն, շնորհավորում եմ Ֆրանսիայի պառլամենտական ընտրությունների առաջին փուլում Ձեր քաղաքական ուժի հաղթանակի կապակցությամբ։ Վստահ եմ, երկրորդ փուլում կամրապնդվի Ձեր հաջողությունը և Ձեր քաղաքական ուժի ծրագրերը առաջընթաց կբերեն Հայաստանի բարեկամ և դաշնակից Ֆրանսիային»,- նշվում է նամակում։

Ինչո՞ւ Մանե Թանդիլյանը, ով «Լուսավոր Հայաստան» ազատական ​​կուսակցության հիմնադիրն էր (որը եւ բացեց Լիբերալ դպրոցը), հանկարծ սիրեց Ֆրանսիայի արմատական ​​ազգայնականներին։ Ինչո՞ւ  է նա շնորհավորում օդիոզ Լը Պենին, որը հայտնի է Պուտինի հետ իր կապերով։ Նա կարծում է, որ հուլիսի 7-ին Լը Պենը կդառնա Ֆրանսիայի վարչապե՞տ առանց այն էլ «կաղ» Մակրոնի օրոք։

Հունիսին Եվրախորհրդարանի ընտրություններից հետո Եվրոպայում հավասարակշռությունը փոխվեց. չնայած կենտրոնամետները պահպանեցին մեծամասնությունը, լիբերալ կուսակցությունները կորցրեցին ձայները, իսկ ազգայնականներն ու պահպանողականները մեծացրին իրենց աջակցությունը: Վիկտոր Օրբանը, ով այսօր ստանձնեց ԵՄ նախագահությունը, մի քանի օր առաջ նույնիսկ հայտարարեց Եվրոպայում Պահպանողական դաշինք ստեղծելու մասին։

Նիկոլ Փաշինյանն էլ այսօր հայտարարեց, որ Եվրոպան փոխվում է. պատասխանելով այն հարցին, թե Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե կլինի, նա ասաց, որ գիտի հայ ժողովրդի կարծիքը (հետաքրքիր է՝ որտեղից), բայց Եվրոպայում գործընթացներ են տեղի ունենում, և հայտնի չէ՝ Եվրոպան ուզու՞մ է Հայաստանը տեսնել իր կազմում։ Եւ ինչ կմնա Եվրոպայից։

Թրամփի Սպիտակ տուն հավանական թվացող վերադառնալու ֆոնին պահպանողական ուժերն ամրապնդում են իրենց դիրքերն աշխարհում, ինչը կհանգեցնի քաղաքականության փոփոխության Ռուսաստանի, Թուրքիայի և Իսրայելի նկատմամբ, բայց ամենակարեւորն այն է, որ այս իրավիճակում Նիկոլ Փաշինյան նախագիծը, որը հենվում է բացառապես ազատական ​​ուժերի ու սկզբունքների վրա, կկորցնի իր ակտուալությունը։ Ազգային շահերից ու իրավունքներից, «էլիտարիզմից» և պահպանողական արժեքներից հրաժարվելը կարող են դաժան կատակ խաղալ Փաշինյանի կառավարության հետ։

Եւ այդ պահին կհայտնվի Մանե Թանդիլյանն իր ուղերձով Մարի Լը Պենին։